Նեթանյահուն պնդում է, որ իր կառավարությունը ձևավորվել է ժողովրդավարական ընտրությունների արդյունքներով և կիրականացնի այն ծրագիրը, որին կողմ է քվեարկել ընտրողների մեծամասնությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել Է Կիևին մատակարարելու համար զենքի և զինամթերքի արտադրության ավելացման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Ընկերություններից 38-ն էլ հայտնել են, որ կշարունակեն նման գրաֆիկով աշխատանքը փորձնական նախագծի շրջանակներում:
Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ հղում անելով Bloomberg գործակալությունը։
Միացյալ Նահանգները և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք երկրներ ԿԺԴՀ-ին դատապարտում են հրթիռների արձակման համար և երկխոսության կոչ են անում Փհենյանին:
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը:
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին այսօր կանչել են ՌԴ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դեմարշ են հայտարարել՝ կապված ռազմական գործողություններին Վաշինգտոնի շարունակական ներգրավվածության հետ։ Այս մասին հաղորդում է ՌԴ դիվանագիտական գերատեսչությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ափսոսում է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրին (ՌՀՍ) մասնակցությունը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության որոշման համար և Մոսկվային կոչ է անում վերանայել այդ քայլը:
Ըստ իտալական ANSA գործակալության տվյալների՝ ուղևորության շրջանակներում Իտալիայի վարչապետը կայցելի Բուչա և Իրպեն:
Ուկրաինական հակամարտության հետևանքով անցյալ տարի աշխարհը կորցրել է 1,6 տրիլիոն դոլար, վկայում են Քյոլնի IW Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հաշվարկները:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այն կարծիքն Է հայտնել, որ Իրանը պետք է մասնակցի իր միջուկային ծրագրի խնդրի կարգավորման դիվանագիտական ջանքերին։
Եվրանեսթ խորհրդանական վեհաժողովի ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թայիր Միրկիշիլին հայաստանյան ընդդիմությանը ցանկանում է տեսնել միջազգային դատարաններում, ինչպիսին Հաագայի դատարանն է: Այս մասին Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանի ընթացքում, արձագանքելով հայաստանյան պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանի ելույթին և հայաստանյան ընդդիմության փաստարկներին, ասաց Թայիր Միրկիշիլին:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում «Եվրամիության պաշտոնական հանդեսում» հրապարակվելու հաջորդ օրը, այսինքն՝ փետրվարի 21-ից։
Բրազիլիայում Սան Պաուլոյի նահանգում հանգստյան օրերին մոլեգնող տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի: Եվս 40 մարդ անհետ կորել է: Ինչպես նշում է Globo պարբերականը, 40 մահերից 39-ը գրանցվել է Սան Սեբաստիանի մունիցիպալիտետում, ևս մեկը՝ Ուբատուբայի մունիցիպալիտետում, որտեղ մահացել է յոթնամյա մի աղջիկ։ Սան Պաուլոյի նահանգի մի շարք բնակավայրերում խափանվել է էլեկտրաէներգիայի և […]
«Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան լինելը առանձնահատուկ պատիվ է ինձ համար։ Միացյալ Նահանգները խիստ արժևորում է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված գործընկերությունը Հայաստանի հետ։ Ակնկալում եմ սերտորեն աշխատել Հայաստանի կառավարության հետ երկկողմ հարաբերությունների խորացման ուղղությամբ և աջակցել Հայաստանի և հարավկովկասյան տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի խթանմանն ուղղված ջանքերին», – ասաց դեսպան Քվինը։
Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցության կասեցման մասին է ։
Ռուսաստանը բաց երկիր է և միևնույն ժամանակ ունի ինքնատիպ քաղաքակրթություն։
Պոլսո Հայոց պատրիարքարանից հայտնել են, որ վնասվել է գյուղի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու զանգակատունը և պատերը։ Վնասներ է կրել նաև նախկին հյուրանոցի պատը։
Գերմանիայի կառավարությունը լավ նշան է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև, բայց չի պատրաստվում մանրամասն մեկնաբանել նրա ուղևորությունը։ Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։ «Այն, որ ԱՄՆ նախագահն այսօր այցելել Է Կիև, լավ ազդանշան է, իսկ մնացած հարցերում մենք ընդհանրապես չենք մեկնաբանում նրա (այցը)», – ասել Է […]
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս ամենն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանությունն ապահովելու համար:
Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձը Դաշնային ժողովին. ՈՒՂԻՂ
Մյունխենի համաժողովն անցկացվում է հանուն անվտանգության, այո՛, բայց նաև հանուն պատերազմի և ռազմատենչների շահերի բավարարման:
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։
Թուրքիայի ու Սիրիայի սահմանին նոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական սեյսմոլոգները հայտնել են, որ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.3 մագնիտուդ։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնները գտնվել են համապատասխանաբար Դեֆնե և Սամանդաղ քաղաքներում: Առաջին երկրաշարժի օջախը գտնվել է 16,74 կմ խորության վրա, երկրորդինը՝ 7 կմ։
Մինչև 2019 թվականի կորոնավիրուսի համավարակը Չինաստանը ամենախոշոր զբոսաշրջային շուկան էր Ռուսաստանի համար։ 5 միլիոն օտարերկրյա ճանապարհորդներից շուրջ 1,5 միլիոնը ժամանում Էր Չինաստանից, այդ թվում՝ 1,2 միլիոնն՝ առանց վիզայի՝ անայցագիր խմբային ուղևորությունների համաձայնագրի շրջանակներում:
Ուղևորների մոտ զենքի հայտնաբերման հետևանքները տարբեր են՝ կախված նահանգային օրենքներից: Տվյալ անձը կարող է ձերբակալվել, նրա հրազենը կարող է առգրավվել:
Մյունխենում անվտանգության ամենամյա համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի, Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի մասնակցությամբ։ Այս ֆորումը ավանդաբար համընդհանուր ուշադրության է արժանանում: Այն ընկալում են որպես համաշխարհային քաղաքականության հեռանկարներին վերաբերող գաղափարների մի տեսակ վերանայում։ Եվ շատ խորհրդանշական է, որ Մյունխենում արեւմտյան առաջնորդները «ռուսական ռեւիզիոնիզմին» հակազդելու ծրագրեր են կառուցում, որի հիմնական գծերը ժամանակին նշագծել է Վլադիմիր Պուտինը հենց Բավարիայի մայրաքաղաքում։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը փետրվարի 20-ին իրականացրել է իր առաջին պարեկությունը։
«Նա վախենում է, ենթադրում եմ՝ Ալիևը սպառնացել է, որ՝ դու այդ հարցը չբարձրացնես, թե չէ՝ այս կանենք, այն կանենք: Փաշինյանն էլ համարում է, որ դա ճիշտ է, և այդ հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի և, ինչպես ինքն է ասում՝ ԼՂ հայության միջև երկխոսության միջոցով։ Այսինքն՝ կարծում է, որ այդտեղ Հայաստանն անելիք չունի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա: