Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ–ում անցկացվել է «Ոսկե գմբեթի» առաջին փորձարկումը

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից մշակվող «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի առաջին փորձարկումը հաջող է անցել։

«Այսօր «Ոսկե գմբեթի» առաջին ստուգողական փորձարկումը լիակատար հաջողությամբ է ավարտվել», – գրել է Հեգսեթը X սոցցանցում։

Նրա խոսքով` դինամիկ ինքնավար պաշտպանության համակարգն անթերի կատարել է նշանառությունը, զավթումն ու մոտեցող բազմաթիվ թիրախների ոչնչացումը։

2025 թվականի մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանություններն ընտրել են cիրենց «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ճարտարապետությունը, որը կարժենա մոտ 175 մլրդ դոլար։ Նա նշել էր, որ «Ոսկե գմբեթը» կներառի ցամաքային, ծովային և տիեզերական համակարգեր, իսկ դրա շահագործումը նախատեսվում է մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930