Իրանը քննադատել է Մոսկվային և Թեհրանին Մյունխեն չհրավիրելու որոշումը

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանաանին երկուշաբթի օրը հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովը, որտեղ Իրանը և Ռուսաստանը հրավիրված չեն եղել, անցկացվում է հանուն պատերազմի։

«Մյունխենի համաժողովն անցկացվում է հանուն անվտանգության, այո՛, բայց նաև հանուն պատերազմի և ռազմատենչների շահերի բավարարման:

«Միջազգային անվտանգության» անվան տակ այդպիսի համաժողով կազմակերպել և Իրանին ու Ռուսաստանին չհրավիրել՝ նշանակում է, որ նրանք օգտվել են հնարավորությունից, որպեսզի միջազգային կարգի և անվտանգության վերաբերյալ առաջարկեն այլ մոտեցումներ», – Tasnim գործակալությունը մեջբերում է Քանաանիի խոսքը։

Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին. դրան երկրորդ տարին անընդմեջ չի մասնակցում ռուսական պատվիրակությունը, չնայած մի շարք քաղաքական գործիչների և փորձագետների այն մտավախություններին, թե առանց Մոսկվայի հետ երկխոսության՝ անվտանգություն կառուցելն ու խաղաղության հասնելն անհնար է։ Համաժողովի կենտրոնական թեման դարձել Է Ուկրաինայի ճգնաժամը։ Նախորդ տարի Մյունխենում կայացած համաժողովում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպառնացել էր վերանայել միջուկային զենքից Ուկրաինայի հրաժարվելու հարցը։

«РИА Новости»-ն նշում է, որ այս տարի Կիևի ներկայացուցիչները համաժողովի շրջանակներում պահանջել են Կիևին մատակարարել կասետային ու ֆոսֆորային ռումբեր, որոնք արգելված են բազմաթիվ երկրներում։

Համաժողովն անցկացվել Է Մյունխենում կազմակերպված զանգվածային ցույցի ֆոնին, որին, ոստիկանության տվյալներով, հավաքվել Էր մոտավորապես 10 հազար մարդ։ Բողոքի մասնակիցները կոչ են արել խաղաղ բանակցություններ սկսել և դադարեցնել զենքի մատակարարումները Կիևին։

Տեսանյութեր

Լրահոս