Բաժիններ՝

Գերմանիայում հաշվարկել են, որ Ուկրաինայի հակամարտության պատճառով աշխարհը 2022թ.-ին կորցրել է 1,6 տրլն դոլար

Ուկրաինական հակամարտության հետևանքով անցյալ տարի աշխարհը կորցրել է 1,6 տրիլիոն դոլար, վկայում են Քյոլնի IW Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հաշվարկները: Դեռևս չհրապարակված զեկույցից այսօր հատվածներ Է հրապարակել Rheinische Post թերթը։

Զեկույցի հեղինակ Միխայել Գրյոմլինգենի խոսքով՝ 2022 թ.-ին տնտեսական ցուցանիշները 1,6 տրիլիոն դոլարով ավելի ցածր են եղել, քան կլինեին առանց Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունների: Ընթացիկ տարում հակամարտության հետևանքները համաշխարհային տնտեսության համար կարող են արժենալ 1 տրիլիոն դոլար, ասված է զեկույցում։

Ինստիտուտի ներկայացուցիչներն իրենց հաշվարկների համար որպես հիմք են ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, որտեղ համեմատվում են 2022 թ.-ի տնտեսական փաստացի ցուցանիշները 2021 թ.-ի կանխատեսումների հետ, այսինքն՝ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունները։ IW-ն գրում է, որ մարտական գործողությունները հանգեցրել են արտադրության կրճատման, խաթարել են մատակարարումների շղթաները, նպաստել էներգակիրների գների բարձրացմանը։

Դա էլ իր հերթին առաջացրել Է գնաճի թռիչք և գնողունակության նվազում։ Նախօրեին Գերմանիայի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրատշերը հայտնել էր, որ Ուկրաինայի հակամարտության և դրա հետևանքով էներգակիրների գների աճի պատճառով Գերմանիայի տնտեսությունը 100 միլիարդ եվրո է կորցրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս