Բաժիններ՝

Բրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի

Բրազիլիայում Սան Պաուլոյի նահանգում հանգստյան օրերին մոլեգնող տեղատարափ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 40-ի: Եվս 40 մարդ անհետ կորել է:

Ինչպես նշում է Globo պարբերականը, 40 մահերից 39-ը գրանցվել է Սան Սեբաստիանի մունիցիպալիտետում, ևս մեկը՝ Ուբատուբայի մունիցիպալիտետում, որտեղ մահացել է յոթնամյա մի աղջիկ։

Սան Պաուլոյի նահանգի մի շարք բնակավայրերում խափանվել է էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը, ինչպես նաև բջջային կապը։

Սողանքներն արգելափակել են երթևեկությունը նահանգի մի քանի խոշոր մայրուղիներում: Բրազիլիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով՝ շաբաթ և կիրակի օրերին նահանգի չորս մունիցիպալիտետներում գրանցվել են ամսական նորմայից ավելի տեղումներ:

Վեց մունիցիպալիտետներում հայտարարվել Է արտակարգ դրություն։ Առավել շատ տուժած Սան Սեբաստիանում գրանցվել են 627 միլիմետր տեղումներ, ինչը կրկնակի գերազանցում է ողջ փետրվարյան միջինը: Քաղաքապետի խոսքով՝ այնտեղ ավերվել է հիսուն տուն։ Բերտիոգայում տեղումների ծավալը 24 ժամում կազմել Է 683 միլիմետր, ինչը ռեկորդային Է դարձել Բրազիլիայի պատմության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս