«Աերոֆլոտ»-ը «Շերեմետեւո» օդանավակայանում տեղի ունեցած՝ Sukhoi Superjet 100 (SSJ100) ինքնաթիռի աղետից հետո, որը 41 մարդու կյանք խլեց, այդ տիպի ինքնաթիռների շուրջ 50 չվերթ է չեղարկել:
Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առեւտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր էին:
էր ստացել Բուենոս Այրեսի կենտրոնում՝ Կոնգրեսից ոչ հեռու, մահացել է հիվանդանոցում:
Լիտվայում որոշվել են այն թեկնածուները, որոնք անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանությունը մայիսի 12-ին ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Իրաք՝ երկրում «մեծ լարվածության» պատճառով:
Միացյալ Նահանգները Չինաստանի հետ առեւտրական հարաբերություններում գտնվում է այնտեղ, որտեղ ցանկանում է լինել այն բանից հետո, երբ Վաշինգտոնի վարչակազմը մայիսի 10-ին բարձրացրեց չինական արտադրանքի մաքսերը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն չեղարկել է մայիսի 13-ին նշանակված այցը Մոսկվա, բայց առաջվա պես մտադիր է մայիսի 14-ին Սոչիում հանդիպում անցկացնել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Մալաշենկոյի խոսքով՝ եղել են քայլեր՝ ի աջակցություն Ռուսաստանի, ինչպիսին սիրիական առաքելությունն էր, պնդումն ԱՄՆ-ին քննադատելու մասին։ «Այնպես որ, դեռ բարդ է միանշանակ խոսել, պետք է շարունակել հետևել զարգացումներին»,- ասաց նա։
Առնվազն 10 մարդ է վիրավորվել Թուրքիայի կենտրոնում գտնվող Կոնիա քաղաքից հյուսիս գտնվող Սելջուկլու շրջանի սրճարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով:
Ճապոնիայի պետական պարտքը 2018 ֆինանսական տարվա վերջի (2019 թվականի մարտի 31) դրությամբ կազմել է գրեթե 1103,4 տրլն իեն (ավելի քան 10 տրլն դոլար):
Դաղստանի Ստորին Ինխո գյուղում սելավահոսքը քշել-տարել է կովերի նախիրն ու մի քանի ավտոմեքենա:
Ոստիկանությունը ձերբակալել է հայտնի հեռուստատեսային ռեժիսոր եւ պրոդյուսեր Բարրի Քրեյնի ենթադրվող սպանողին, ռեժիսոր, որին ավելի քան 30 տարի առաջ խեղդամահ արված էին գտել Լոս Անջելեսի իր տանը:
«ԱՄՆ-ի կողմից հնչած 2 հայտարարություններն ընդամենը սկիզբն է։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը այդ մտքի հետ չի հաշտվի, ու որքան էլ Հայաստանը կարծի, թե այդ երկու հայտարարություններով թեման փակված է, եթե անգամ ԱՄՆ-ը ասի, որ ընկալումով է մոտենում, դա բնավ չի նշանակում, որ թեման փակված է»։
Ճապոնիայի Կյուսյու և Սիկոկու կղզիների միջև ընկած հատվածում մայիսի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
«Հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյուններ չկան, սակայն որոշ նրբություններ կամ տարաձայնություններ նկատվել են ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխություններից հետո։ Ռուսաստանը համակերպվել է և դրանց չի արձագանքել այնպես, ինչպես արձագանքում էր նման իրավիճակներին շատ ավելի վաղուց»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին և ՌԴ նախագահի ՀՀ կատարելիք այցին։
Մայիսի 10-ին Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատն օրենք է ընդունել անվճար մանկապարտեզների մասին, որն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հոկտեմբերին: Ապրիլին այս փաստաթուղթը հաստատվել էր նաեւ ստորին պալատում:
Բոլորովին վերջերս Թաիլանդի գահ բարձրացած Մախա Վաչիրալոնգկոռն (Ռամա 10-րդ) թագավորը հատուկ հրամանագրով կարգադրել է նոր տիտղոս շնորհել իր քրոջը՝ արքայադուստր Ուբոլ Ռատանեին:
ԱՄՆ-ի կառավարությունը մշակել է R9X հրթիռը, որն ունակ է խոցելու թիրախն առանց պայթյունի:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ամենավատ ղեկավարը դրա ամբողջ պատմության ընթացքում եղել է Ջեյմս Քոմին:
Ըստ վերլուծաբանի՝ եթե հայկական կողմը հայտարարում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորներն արդարացված կերպով չեն փոխվելու, ապա ինչո՞ւ ակնկալել այլ ազդակներ արտաքին աշխարհից, երբ երկկողմ հարաբերությունները ձևավորվում են 2 կողմերի հավակնությունների արդյունքում։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգի Մորիսվիլ քաղաքում բացել է չաչայի արտադրության David’s Distillery գործարանը:
Հնդկաստանի ռազմաօդային ուժերի կործանիչները մայիսի 10-ին ստիպել են վայրէջք կատարել վրացական բեռնատար օդանավին այն բանից հետո, երբ այն շեղվել է հայտարարված ուղեգծից:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մայիսի 12-ին այցով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ՝ Սոչի, որտեղ մայիսի 14-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որտեղ նա հույս ունի, որ իրեն կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Միջերկրական ծովում՝ Թունիսի ափերի մոտ, տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել է առնվազն 70 աֆրիկացի անօրինական միգրանտ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի բանակցությունները շարունակվում են իր երկրի համար «նպաստավոր պայմաններում», եւ Վաշինգտոնը հույս ունի, որ ՉԺՀ-ի իշխանությունները չեն փոխի գործարքի պայմանները։
«Աֆրիկյան ազգային կոնգրես» (ԱԱԿ) իշխող կուսակցությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում տրված քվեաթերթիկների 90 տոկոսի տվյալների ամփոփումից հետո հավաքում է ձայների 57,08 տոկոսը:
Ուկրաինական «Պրիլուկի» հրթիռանավը եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Echo H87 հետախուզական նավը PASSEX տեսակի համատեղ վարժանքներ են անցկացրել Սեւ ծովում:
Շվեդիայի դատախազությունը WikiLeaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի նկատմամբ հետաքննության հնարավոր վերսկսման առնչությամբ իր որոշման մասին կհայտարարի մայիսի 13-ին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:
Աֆղանստանում չորս երեխա է զոհվել, եւս հինգը՝ վերքեր ստացել երկրի հյուսիս-արեւմուտքի Ֆարյաբի նահանգում ֆուգասի պայթելու հետեւանքով: