ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է բարենորոգել ԱՄՆ-ի միգրացիոն համակարգը՝ երկիր ժամանող միգրանտների թվում բարձրորակ մասնագետների բաժինը 12 տոկոսից բարձրացնելով մինչեւ 57 տոկոս:
Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին կնախաձեռնի Գերագույն ռադայի արձակումը:
Իրանի շուրջ այսպես կոչված ութի խմբի համար մայիսի 16-ին փակ բրիֆինգ են անցկացրել ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի պաշտոնատարները:
Կալիֆոռնիայում F-16 մարտանավ է կործանվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ավիաբազայի մերձակայքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանձին ներկայացուցիչներ համոզված են, որ Իրանը պատրաստվում է առաջինը պատերազմ սանձազերծել Միացյալ Նահանգների դեմ:
Իրանի հասցեին Միացյալ Նահանգների սպառնալիքների ֆոնին ամերիկյան երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով, անցնելով Հորմուզի նեղուցը, մտել են Պարսից ծոցի ջրատարածք: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Ռազմածովային ինստիտուտի մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչներին:
Բեռլինի միջազգային համալսարանը, Գերմանիայի բարձրագույն կրթական մարմին հանդիսացող Գիտության խորհրդից (Wissenschaftsrat) ստանալով լիցենզիա, դարձավ Գերմանիայի առաջին համալսարանը, որի կենտրոնը գտնվում է Թուրքիայում։
Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված Է, թե Նյու Յորքում ուղղաթիռն ինչպես է ընկնում Հուդզոն գետը:
Լրագրող Մայքլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքո» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նվիրված է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը, վաճառքի կհանվի հունիսի 4-ին:
Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում:
Հյուսիսային Կորեայում դիտվում է 1982 թվականից ի վեր առավել սաստիկ երաշտը:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայում:
Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանեց, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։
Ուկրաինայի բնակիչները կարծում են, որ պետության նորընտիր ղեկավար Վլադիմիր Զելենսկու առաջնահերթ խնդիրները պետք է դառնան պատգամավորներին եւ նախագահին անձեռնմխելիությունից զրկելը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Դոնբասի չվերահսկվող տարածքների հետ ուղղակի երկխոսություն սկսելը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Եկատերինբուրգի բնակչության շրջանում հարցում անցկացնել՝ քաղաքային հրապարակներից մեկում տաճար կառուցել հարցի համար:
Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն մայիսի 16-ին հայտարարել է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
Շանհայում հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետեւանքով:
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը եւ երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության:
Գերագույն ռադան որոշել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 16-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, հայտարարել է, որ իր աշխատանքը նպատակամղված է հանրապետությունում իշխանության խաղաղ անցումն ապահովելուն։ «Արտահերթ ընտրությունները, որոնց անցկացմանը մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ուղղված են երկրի կայուն զարգացման ուղու ապահովմանը:
Եվրամիության (ԵՄ) ընդլայնման գործընթացը կշարունակվի, սակայն այժմ այն կփոխվի եւ զգալիորեն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր կպահանջի:
Շանհայում տասը մարդ է հայտնվել փլված շենքի ավերակներում, որը վերակառուցվում էր:
ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը որոշել է Չինաստանի հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ը սեւ ցուցակ մտցնել «ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար, տեղեկացնում է BBC-ին:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի շինարարությունը, չնայած Եվրամիության Գազի նոր դիրեկտիվի ընդունմանը:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը վտանգի ամենաբարձր՝ չորրրորդ մակարդակն է սահմանել Իրաքի համար եւ կոչ է անում իր քաղաքացիներին չուղեւորվել այդ երկիր ահաբեկչության, մարդկանց առեւանգման եւ զինված հակամարտության պատճառով։
Վենեսուելայի կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Նորվեգիա՝ քննարկելու երկրում ճգնաժամի լուծման համար բանակցելու հնարավորությունը:
«Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ՝ ոչ»,- ասում է Փոլ Գոբլը:
Տասմանիայի համալսարանի գիտնականնները համոզված են, որ իրենց հաջողվել է ստեղծել հրաբուխների ժայթքումների կանխատեսման միանգամայն նոր ճշգրիտ համակարգ:
Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) դատարանը մայիսի 13-ին Bayer կոնցեռնին պարտավորեցրել է ավելի քան 2 միլիարդ դոլար վճարել երկու ամերիկացիների, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել ենթադրաբար Roundup հերբիցիդի հետ շփման պատճառով: