Ֆրանսիայի նախկին վարչապետը Գորիսում հանդիպում է ունեցել Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով ԼՂ մեկնել չկարողացող արցախահայերի հետ

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ֆրանսիական հարաբերությունների հետևողական զարգացումը և ընդգծել Էդուարդ Ֆիլիպի ջանքերը՝ դրանց ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախկին վարչապետի այցը Հայաստան, Սյունիքի մարզ:

Էդուարդ Ֆիլիպը նշել է, որ Գորիսում տեղում գնահատել է իրավիճակը և հանդիպում է ունեցել արցախահայերի հետ, ովքեր Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով չեն կարողանում մեկնել Լեռնային Ղարաբաղ:

Այս համատեքստում, կարևորվել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ միջազգային հանրության շարունակական ուշադրությունն ու հետևողական քայլերը՝ ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728