ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն Ուկրաինայի հետ քննարկել են Կիևին զինամթերքի մատակարարման արագացումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ԵՄ Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի և Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել Է Կիևին մատակարարելու համար զենքի և զինամթերքի արտադրության ավելացման անհրաժեշտությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք անցյալ աշնանը հանդիպել ենք պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչների հետ և շարունակում ենք աշխատել նրանց հետ։ Մենք կավելացնենք մեր զինամթերքի պաշարները ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանավորման գործընթացի շրջանակներում»,-ասել է Սթոլթենբերգը՝ Բորելի և Կուլեբայի հետ եռակողմ հանդիպումից հետո:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն աշխատում է իր համակարգում ստորաբաժանումների մակարդակով զինամթերքի մատակարարման բարելավման խնդրի վրա, համագործակցում է Եվրամիության և Ուկրաինայի հետ։

Տեսանյութեր

Լրահոս