Իտալիայի վարչապետ Մելոնին ժամանել է Կիև

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին այսօր առավոտյան ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։

Ըստ իտալական ANSA գործակալության տվյալների՝ ուղևորության շրջանակներում Իտալիայի վարչապետը կայցելի Բուչա և Իրպեն:

Սա Մելոնիի առաջին այցն է Ուկրաինա։ Մեկ օր առաջ նա այցելել էր Վարշավա։

Մելոնին բազմիցս հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամի հարցում հետևում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ուղեգծին: Նա նաև հավաստիացրել է, որ Հռոմը կշարունակի օգնություն տրամադրել Կիևին, այդ թվում՝ ռազմական: 2022 թվականի հունիսին Ուկրաինա Էր այցելել Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728