2022 թվականի առաջին վեց ամսում Իսպանիայում ծնելիությունը նվազել է մինչեւ ամենացածր մակարդակ դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում: Այդ մասին են վկայում Վիճակագրության ազգային ինստիտուտի հրապարակած տվյալները:
Իտալիայից ժամանած զբոսաշրջիկը Կուբայում դարձել է կապիկի ծաղիկի առաջին վարակակիրը, նրա վիճակը ծայրահեղ ծանր է, հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից։
Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդական ջանքերը` Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Լվովում կայացած հանդիպումով, կարծես թե հաջողություն չեն ունեցել: Նրա միջնորդական առաքելությունը հաջողություն չի գրանցել ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման ու բանակցությունները սկսելու առումով։
Մեքսիկայի նախկին գլխավոր դատախազ Խեսուս Մուրիլյո Կարամը (2021-2015), որը ղեկավարում էր կառույցը Այոցինապա քոլեջի անհետ կորած ուսանողների գործի առաջին հետաքննության ընթացքում, ձերբակալվել է Մեխիկոյում։ «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է երկրի գլխավոր դատախազությունը։
Ռուսաստանին մեկուսացնելը գործնականում անհնար է, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Չինաստանի ծովային անվտանգության վարչակազմը հայտնել է, որ օգոստոսի 22-ին Չինաստանը զորավարժություններ կանցկացնի Արևելաչինական ծովում՝ արևելյան Չժեցզյան նահանգի մոտակայքում։
Իսպանիայի կառավարությունը հաշվել է, որ էներգախնայողության ծրագրի գործողության առաջին շաբաթվա ընթացքում երկրում ԷլեկտրաԷներգիայի պահանջարկը կրճատվել է 3,7 տոկոսով:
168.am-ի ռուսաստանյան դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նման քայլը Մոսկվայի կողմից Երևանի նկատմամբ չափազանց վատ «տոնայնություն» է, որը միայն պայթյունի շուրջ ծավալված հակառուսական տրամադրություններով բացատրելը, մեղմ ասած, միամտություն է։
SEFE-ի գործադիր տնօրեն Էգբերտ Լագեն ասել է, որ ընկերությանը 5 միլիարդ եվրո է պակասում՝ չմատակարարված ռուսական գազի փոխարինման համար։ SEFE-ն «Գազպրոմ»-ի նախկին գերմանական դուստր ձեռնարկությունն է՝ Gazprom Germania GmbH, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի համար Սեւ ծովը «դարպաս է Միջերկրական ծովում, ինչպես նաեւ ճանապարհ՝ դեպի «ազդեցության պրոյեկտում» մերձավորարեւելյան եւ աֆրիկյան երկրներ
Պորտուգալիան դեմ է ռուս զբոսաշրջիկների ԵՄ մուտքի արգելքին՝ նշելով, որ պատժամիջոցները չպետք է ուղղված լինեն ռուս ժողովրդի դեմ: Այս մասին հայտարարել է Պորտուգալիայի ԱԳՆ-ը:
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում պայթյուններ են հնչում «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորման կողմից Hayat հյուրանոցի շարունակվող պաշարման պայմաններում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Somali Guardian պարբերականին:
Սոչիի միջազգային օդանավակայանի մոտ հրդեհ է բռնկվել, սակայն այն չի խաթարել օդանավակայանի աշխատանքը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, ՌԴ ԱԻՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կենցաղային շենքում բռնկված հրդեհը տեղայնացվել է:
Օգոստոսի 19-ին Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունում կայացավ Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Խորհրդակցությունների շրջանակներում տեղի ունեցավ առանձին հանդիպում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանի և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյի միջև։ Քննարկվեցին երկկողմ պատմական բարեկամական հարաբերությունները և դրանց հետագա զարգացման հեռանկարները: Կարևորվեց հայ-ուրուգվայական պարբերական քաղաքական […]
Եռակողմ հայտարարությունը սահմանում է ընդամենը, որ «երեք տարվա ընթացքում Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ պիտի հաստատվի»։ Ստացվում է, որ ռուսները հայտարարում են, թե չկա Աղավնոն, Բերձորն Ադրբեջանին հանձնելու պայմանավորվածություն, ՀՀ իշխանությունները կատարում են Ալիեւի բանավոր պահանջները` դեռ ամսվա սկզբին Աղավնոյի, Բերձորի բնակիչներին հորդորելով մինչեւ 25-ը հեռանալ իրենց բնակավայրերից։
Ռուսները կարծում են, որ Ալիեւը վճռական է տրամադրված եւ մտադիր չէ հավատալ Փաշինյանի խոստումներին եւ թույլ տալ, որ նա ժամանակ ձգի:
Նշելով, որ դեսպանների նշանակմամբ հարաբերությունները նոր թափ կստանան՝ Էրդողանը հայտնել է, որ իրենք կողմ են փոխադարձ զգացմունքների, հարգանքի հիման վրա համագործակցության և երկխոսության զարգացմանը։
Այսպիսով, նոր հայտնաբերված դեպքերի թիվը դարձել Է առավելագույնը մատի 14-ից ի վեր, երբ արձանագրվել Էր 41 055 հիվանդացած: Ընդամենը համավարակի սկզբից ՌԴ-ում հայտնաբերել են վարակման 19 037 664 դեպք:
Իսկ օգոստոսի լույս 17-ի գիշերը Ֆրանսիայի ռազմածովային ուժերի նավը եւ փրկարարները աղետալի վիճակից հանել են եւս 101 մարդու:
Գերատեսչության տվյալներով՝ Ուկրաինային ԱՄՆ-ի օգնությունը նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել է 9,8 միլիարդի եւ 11,8 միլիարդի՝ 2014 թվականից ի վեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Լվովում կայացած բանակցությունների ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջարկել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն անցկացնել Թուրքիայում։ Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Լվովի բանակցությունների հիմնական թեման եղել է հակամարտությունը, որը շարունակվում է փետրվարից։
Մոսկվան հուսով է, որ ԱՄՆ-ը սկանդալի չի դիմի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ու պատվիրակությանն այցագրեր կտրամադրի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթ այցելելու համար:
Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր երեկոյան թվիթերյան իր էջում գրառում է կատարել
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունն ընթացիկ տարում 2,77 միլիարդ եվրո կտրամադրի մարդասիրական օգնությանը: Այդ մասին նա հայտնել է օգոստոսի 19-ին Հումանիտար օգնության համաշխարհային օրվա առթիվ:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ հանդիպման հիմնական թեման եղել են ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տեղի ունեցող ռազմական գործողությունները, որորնք շարունակվում են փետրվարից։
Ներկայացուցչի խոսքով՝ G20-ից Մեծ Բրիտանիայի գործընկերներն ու դաշնակիցները «կոլեկտիվ պատասխանատվություն են կրում Պուտինի գործելակերպը սարսափելի համարելու համար»:
ԿԺԴՀ-ն երբեք չի ընդունի իր տնտեսության բարելավման շուրջ Սեուլի «համարձակ պլանը»՝ միջուկազերծման փոխարեն: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Ռյոնհափ» գործակալությունը, հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ունի քույրը՝ Կիմ Յո Չժոնը:
Էպիկենտրոնը գտնվում է 11 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր է:
Նիստի մասնակիցների առջեւ հանդես է եկել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Ընկերությունները կարող են ներդրումներ անել նաեւ ուրիշ ենթակառուցվածքային նախագծերում: