Բաժիններ՝

Գերմանիայի նախարարների կաբինետում «լավ նշան» են համարել Բայդենի այցը Կիև

Գերմանիայի կառավարությունը լավ նշան է համարում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև, բայց չի պատրաստվում մանրամասն մեկնաբանել նրա ուղևորությունը։ Այսօր կայացած ճեպազրույցում նման հայտարարություն է արել Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Այն, որ ԱՄՆ նախագահն այսօր այցելել Է Կիև, լավ ազդանշան է, իսկ մնացած հարցերում մենք ընդհանրապես չենք մեկնաբանում նրա (այցը)», – ասել Է նա։

Պատասխանելով հստակեցնող հարցին՝ արդյոք Գերմանիայի իշխանությունները տեղեկացված են եղել Բայդենի՝ Ուկրաինա մեկնելու ծրագրերի մասին, Հեբեշտրայտը նշել է, որ կան տեղեկություններ, որոնց մասին նախարարների կաբինետը չի կարող հրապարակավ խոսել։

Բայդենն անակնկալ այցով ժամանել է Կիև և հայտարարել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս