Ճապոնիայի վարչապետը սկսել Է իր այցը Հնդկաստան
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այսօր սկսել է իր երկօրյա այցը Նյու Դելի, որտեղ հանդիպում է ունեցել Հնդկաստանի իր պաշտոնակից Նարենդրա Մոդիի հետ:
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել տարբեր թեմաների շուրջ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունների, անվտանգության հարցերի շուրջ համագործակցության:
Օրակարգում է եղել նաև անվտանգային համագործակցությունը Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Հնդկաստանի ԱԳՆ-ն, Ճապոնիայի և Հնդկաստանի կառավարությունների ղեկավարների բանակցությունների թեմաների թվում են նաև նրանց առաջնահերթությունները՝ որպես G7-ի և G20-ի նախագահներ։ Ճապոնիայի վարչապետն իր հնդիկ պաշտոնակցին հրավիրել է մասնակցելու G7-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հիրոսիմայում: