Ե՞րբ կկազմակերպվի Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպում

Հայկական կողմը վերահաստատել է պատրաստակամությունը՝ մասնակցել եռակողմ նախարարական հանդիպման Մոսկվայում: Այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությանը:

Լավրովը նաև տեղեկացրեց, որ այսօր այս մասին խոսել են նաև Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

«Մեր հայ գործընկերները հաստատեցին օրերս մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ասվածը, որ ՀՀ-ն պատրաստ է նման հանդիպման կազմակերպմանը: Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կդիտարկենք, թե ինչ ամսաթվեր են հարմար բոլոր երեք նախարարների համար»,- ասաց Լավրովը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031