
Չեխիայի նախագահը հավանական է համարում Ուկրաինայի հակամարտության մեջ շրջադարձը

Չեխիայի նախագահ Պետր Պավելը, որը 2015-2018 թվականներին զբաղեցրել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարի պաշտոնը, հայտարարել է, որ 2023-ին Ուկրաինայում ստեղծված իրավիճակում շրջադարձ կլինի։
«Ակնհայտ է, որ այս տարի որոշակի շրջադարձ պետք է լինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակում»,-ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նախագահն ասել է լրագրողների հետ հանդիպմանը:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին ռազմական գործողություններն ասես ստատիկ կերպ են զարգանում:
Նա ընդգծել է, որ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման փորձերը կշարունակվեն 2023 թվականին: Ըստ նրա՝ հակամարտող կողմերը կձգտեն բարելավել իրենց բանակցային դիրքերը։ Պետր Պավելը հավանական է համարել, որ Ուկրաինան կձգտի խոշոր հարձակման։