Պեսկովն անդրադարձել է Պուտինի աշխատակազմում iPhone-ների արգելքի մասին տեղեկություններին
Սմարթֆոնները պաշտոնական նպատակներով չեն օգտագործվում: Նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհաստատելով տեղեկությունն այն մասին, թե պաշտոնյաներին, իբր, արգելել են օգտագործել iPhone-ներ։
Ավելի վաղ «Коммерсант»-ը հայտնել էր, որ ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներին խնդրել են ազատվել ամերիկյան Apple ընկերության սմարթֆոններից։
Պեսկովն ասել է, որ չի կարող հաստատել, որ այդ տեղեկությունը հավաստի է:
«Ըստ էության, պաշտոնական նպատակների համար սմարթֆոններ, հասկանալի է, չի կարելի օգտագործել, ինչպիսին էլ որ դրանք լինեն: Այստեղ տարբերություն չկա: Ցանկացած սմարթֆոն բավականին թափանցիկ մեխանիզմ է, այնպես որ կապ չունի, թե ինչ օպերացիոն համակարգ է՝ Android թե iOS։ Բնականաբար, դրանք պաշտոնական նպատակներով չեն օգտագործվում: Իսկ դասակարգված բանակցությունները, դասակարգված նյութերը սմարթֆոններից չեն ուղարկվում», – ասել է Պեսկովը լրագրողներին: