Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն է Պարսից ծոցի գոտում եւ պետք է հեռանա այդ տարածաշրջանից:
«Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ռազմական համագործակցությունը չի կարող սպառնալիք լինել Հայաստանի համար»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց վրացի վերլուծաբան Իրակլի Մենագարիշվին:
ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հունիսի 20-21-ին պետական այցով կգտնվի ԿԺԴՀ-ում:
Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները հունիսի 17-ին մեղադրանքներ են առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի դեմ, որոնք կարող են հանգեցնել պետության նախկին ղեկավարին անձեռնմխելիությունից զրկելուն:
Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների լարվածությունը կարող է մեղմացնել այն երկիրը, որի ազդեցության ուժը Վաշինգտոնի վրա մեծ է, հայտարարել է Իրանի նախկին նախագահ (2005 – 2013 թթ.) Մահմուդ Ահմադինեժադը։
Եվրամիությունն աշխատում է նոր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, որովհետեւ առանց նրա չկա անվտանգության ճարտարապետություն:
Արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն հետաքրքրվել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպման բովանդակության վերաբերյալ, արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ի համար խնդիր է Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձի և ՀՀ բարեկամ դաշնակից երկրի դեսպանի երկժամյա հանդիպման բովանդակությունը:
Boeing Commercial Airplanes-ի շուկայավարության գծով փոխնախագահ Ռենդի Թինսեթը ներողություն է խնդրել այն մարդկանց ընտանիքներից, որոնք զոհվել են Lion Air եւ Ethiopian Airlines ավիաընկերությունների Boeing 737 MАX ինքնաթիռների կործանման հետեւանքով:
Չինաստանի Huawei հեռահաղորդակցությունների հսկայի հասույթն առաջիկա երկու տարում 30 մլրդ դոլարով կկրճատվի ընկերությանը սեւ ցուցակում ներառելու ԱՄՆ-ի իշխանությունների որոշման պատճառով:
Իսրայելի եւ Պաղեստինի հաշտեցման ԱՄՆ-ի ծրագրի քաղաքական մասի հրապարակումը կարող են հետաձգել մինչեւ ընթացիկ տարվա նոյեմբեր:
Հնդկաստանի Բիհարի հյուսիսարեւելյան նահանգում սուր էնցեֆալիտի բռնկումն արդեն հարյուրից ավելի մարդու կյանք է խլել, որոնցից ավելի քան 80-ը երեխաներ են:
ՆԱՏՕ-ի արեւելյան թեւում ԱՄՆ-ի զորքերի հրամանատարությունը կտեղավորեն Լեհաստանում:
New York Times (NYT) թերթն ի պատասխան պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքների հայտարարել է, որ զանգվածային լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են, իսկ կառավարությունը ծանոթացված է եղել հոդվածի տեքստին նախքան դրա հրապարակումը։
Հնդկաստանի բժշկական ասոցիացիան (IMA)` երկրի բժիշկների առաջատար միավորումներից մեկը, հունիսի 17-ին 24-ժամյա գործադուլ է հայտարարել բժիշկների անվտանգությունն ապահովելու պահանջով:
Հոնկոնգ կղզու Ադմիրալտի շրջանում տրանսպորտի երթեւեկությունը նորմալացել է այն բանից հետո, երբ ցուցարարների վերջին խմբերը համաձայնել են ազատել գլխավոր մայրուղիների երթեւեկելի մասի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաջորդ առաջնորդի պաշտոնի թեկնածուների միջեւ հունիսի 16-ի երեկոյան հեռուստատեսային բանավեճերը, որը պետք է երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինի Թերեզա Մեյին, կայացել են առանց վարչապետական արշավի ֆավորիտ Բորիս Ջոնսոնի մասնակցության եւ բացարձակ հաղթողին չեն բացահայտել
Եվրամիությունը հրապարակել է անօդաչու թռչող սարքերի օգտագործման կանոնների առաջին ժողովածուն:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը (ԻԱԷԿ) հունիսի 17-ին կներկայացնի միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման գծով զեկույց։
Աշխարհի բնակչության գրեթե կեսը 2024 թվականի վերջին կբնակվի հինգերորդ սերնդի (5G) կապի ցանցերի գործողության գոտում:
Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց:
2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին:
Ճապոնիայի կառավարությունը պլանավորում է 75-ից բարձր տարիքի վարորդներին տալ հատուկ իրավունքներ, որոնք կտարածվեն միայն տարբեր1լեկտրոնային «օգնականներով», մասնավորապես, ավտոմատ արգելակման համակարգով հանդերձված ավտոմոբիլներ վարելու վրա:
Էկվադորի Իմբաբուրայի հյուսիսային նահանգի տարածքում բացվել է ոսկու, պղնձի եւ արծաթի՝ աշխարհում ամենախոշոր հանքավայրերից մեկը:
Իսպանիայի ազնվականության պատմական արխիվում հայտնաբերվել է նամակ, որը տեղեկացնում է Ամերիկայից ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի վերադարձի մասին:
2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ կատարել է 14 մարդ:
«Խոսքը վերաբերում է Ֆրանսիայի դատարանների կողմից կայացված որոշումներին: Ես չէի ուզենա ո՛չ թերագնահատել, ո՛չ, առավել ևս գերագնահատել այս որոշումների ազդեցությունը թե՛ բանակցային գործընթացի, թե՛ Հայաստանի դերակատարության վրա: Այո, կա խնդիր, անհրաժեշտ է հասկանալ, թե այն ինչ պատճառով է ծագել և ինչ ընթացք է ունենալու»:
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Դուշանբեում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է նրան ընդլայնել երկու երկրների միջև համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում:
Բեռլինում շինարարական աշխատանքների ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ավիառումբ է հայտանբերվել։
Մոսկվայից Կրասնոդար չվերթ իրականացնող Boeing 737 ինքնաթիռը, որում 175 ուղևոր է եղել, կոպիտ վայրէջք է կատարել Կրասնոդարի օդանավում:
Ինքնաշեն պայթուցիկի հետևանքով քենիացի ութ ոստիկան է մահացել Քենիայի և Սոմալիի սահմանին: