Ռուսաստանը հարգում է Ուկրաինայի վերաբերյալ Չինաստանի ծրագիրը. Պուտին
Ռուսաստանը միշտ բաց է բանակցային գործընթացի համար և հարգում է Ուկրաինայի վերաբերյալ չինական ծրագիրը:
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը:
«Մենք անպայման կքննարկենք այդ բոլոր հարցերը, այդ թվում՝ ձեր նախաձեռնությունները, որոնց մենք անխոս հարգում ենք», – ասել է Պուտինը:
Սի Ծինփինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով մարտի 20-ից 22-ը պետական այցով լինելու է Ռուսաստանում։ Դա կլինի առաջին երկիրը, որը Չինաստանի ղեկավարն այցելում է մարտի 10-ին Ազգային Ժողովրդական Կոնգրեսի (Խորհրդարանի) կողմից երրորդ ժամկետով վերընտրվելուց հետո: