«Անկեղծ չգիտեմ՝ ինչ պատասխանեմ ձեր հարցին» Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ նախագահի հնարավոր ձերբակալության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հաագայի միջազգային դատարանի ընդունած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու համար միջազգային օրդեր տալու վերաբերյալ որոշմանը և այդ համատեքստում՝ Հայաստանի Սահմանադրական դատարանում՝ Հռոմի ստատուտի սահմանադրականության հարցի  քննությանը:

«Այդ համաձայնագրի վավերացումը մենք սկսել ենք 2-3 ամիս առաջ, գործընթացը մենք շուտ ենք սկսել՝ մինչև Հաագայի դատարանի այս որոշումը։ Հայաստանին այդ որոշումը պետք է և պետք է այդ համաձայնագրին միանալը։

Ինչ վերաբերում է ՍԴ որոշմանը, ապա չեմ կարող կանխատեսել, թե դատարանն ինչ որոշում կկայացնի, դրանով նաև կպարտադրեմ կամ իմ քաղաքական դիրքորոշումը կարտահայտեմ, հետո ասեն՝ ԱԺ նախագահն ասաց, դրա համար…»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ եթե ՀՀ ԱԺ-ն համաձայնագիրը վավերացնի, և ՌԴ նախագահը ԵԱՏՄ կամ ՀԱՊԿ նիստերից մեկի շրջանակներում գա Հայաստան՝ ՀՀ քաղաքական ղեկավարությունն ի՞նչ գործողություններ կանի։

Կարդացեք նաև

«Գիտեք ինչ, ճիշտն ասած՝ ինձ համար էլ է զարմանալի, եկեք վերանանք Հայաստանից, որևէ երկիր, որն արդեն իսկ վավերացրել է, դժվար եմ պատկերացնում, որ, ենթադրենք, ինչ-որ համաժողովի, որին տարբեր երկրների նախագահներ են մասնակցում… ես ուղղակի պրակտիկայում չեմ պատկերացնում՝ ինչպիսի գործողություններ պիտի անի երկիրը, անկեղծ չգիտեմ, չգիտեմ՝ ինչ պատասխանեմ ձեր հարցին»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031