
Լեհաստանում կհայտնվի ԱՄՆ բանակի առաջին մշտական կայազորը

Լեհաստանում կհայտնվի ԱՄՆ զինված ուժերի առաջին մշտական կայազորը: Ինչպես այսօր հայտնել Է հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը, մարտի 21-ին տեղի կունենա «Լեհաստանի աջակցության տարածաշրջանային խումբը Լեհաստանում ԱՄՆ բանակի կայազորի վերափոխելու արարողությունըե։
«Լեհաստանում ԱՄՆ բանակի կայազորը կլինի ԱՄՆ զինված ուժերի ութերորդ մշտական կայազորը Եվրոպայում և ԱՄՆ զորքերի առաջին մշտական կայազորը Լեհաստանում: Ստորաբաժանումը ստեղծվում է 2022 թ.-ին ԱՄՆ նախագահի որոշման շնորհիվ և կզբաղվի Լեհաստանում տեղաբաշխված ամերիկացի զինվորների ենթակառուցվածքային ապահովմամբ: Կայազորի խնդիրները կներառեն նաև Լեհաստանում ամերիկյան զորքերի առաջադիրքերի ղեկավարումն ու կառավարումը», – ասված է հաղորդագրության մեջ։
«ԱՄՆ-ի 5-րդ բանակային կորպուսի հրամանատարությունը, որը գործում է Լեհաստանի տարածքում 2020 թ.-ից, 2022 թ.-ին ստացել է «Կոստյուշկոյի ճամբար» անվանումը: Դրա հիմնական խնդիրն է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի գործողությունների համակարգումը և վերահսկումը, օպերատիվ պլանավորումը, ինչպես նաև ԱՄՆ-ի ուժերի համագործակցությունն ու սինքրոնացումը ՆԱՏՕ-ի մյուս երկրների զորքերի հետ:
Հրամանատարությունն առանցքային դեր է խաղում Լեհաստանում տեղակայված ամերիկյան զորքերի ինտեգրման և մեր զինված ուժերի հետ փոխգործակցության գործում», – նշված է Լեհաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Լեհաստանում այժմ տեղաբաշխված Է ավելի քան 10 հազար ամերիկացի զինծառայող: