Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի գործողությունները արդեն երկար ժամանակ ուղղված են պատերազմ հրահրելուն:
Եվրամիությունը կարող է սառեցնել Անկարայի հետ բանակցությունները մաքսային միության համաձայնագրի նորացման շուրջը, եթե Թուրքիան դչադարեցնի ածխաջարծինների հանքավայրերի շահագործումը Կիպրոսի մերձակա վիճելի ջրերում:
Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը ժամանել է Ուկրաինա։
Սպիտակամորթ հարավաֆրիկացիների կողմից բողոքների փոթորիկ են հարուցել Դանիայում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան եւ երկրի ժողովրդավարորեն ընտրված առաջին նախագահի դուստր Զինձի Մանդելայի քաղաքականապես ոչ կոռեկտ գրառումները Twitter-ում:
Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ է զոհվել, եւս մեկն անհայտ կորած է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով:
«Մենք ամեն բան անում ենք ԽՎ կանոնակարգի շրջանակներում, որ հենց առաջին փուլում՝ հանձնաժողովում հարցի քննարկման ժամանակ, դա չեզոքացնենք և անցկացնենք մեր փոփոխությունները: Մենք շատ լավ առաջարկների փաթեթ ենք ուղարկել և շարունակում ենք ուղարկել, քանի դեռ ժամանակ կա»:
Չինաստանի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին դիմել է Իրանին՝ կոչ անելով չհրաժարվել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ)։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հավանություն է տվել Մերձավոր Արեւելք լրացուցիչ հազար զինվորական ուղարկելուն:
Կլիմայի հետ կապված խնդիրներն անհապաղ լուծում են պահանջում: Այդ մասին ասված է այն ուղերձում, որը ՄԱԿ-ի գխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հղել է անվտանգության հարցերը տնօրինող բարձրաստիճան ներկայացուցիչների տասներորդ միջազգային հանդիպման մասնակիցներին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պահանջելէ, որ New York Times (NYT) թերթը հայտնել իր աղբյուրները Ռուսաստանի էներգահամակարգի վրա ԱՄՆ-ի հաճախացած գրոհների վերաբերյալ հոդվածից հետո։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր հանդիպման ժամանակ առաջին հերթին կարծարծի Դոնբասի եւ Ղրիմի հարցը։
Հաջորդ շաբաթ ԱՄՆ-ում կսկսվի միլիոնավոր անօրինական միգրանտների արտաքսումը:
Պենտագոնը ներկայացրել է Օմանի ծոցում լցանավերի վրա գրոհին Իրանի մասնակից լինելու նոր «ապացույցներ»:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին մահացել է սրտի նոպայի հետեւանքով:
Իտալիայի պետական պարտքի չափն ընթացիկ տարվա ապրիլին սահմանել է հերթական ռեկորդը եւ հասել պատմական առավելագույն ցուցանիշին՝ 1,373 տրիլիոն եվրոյի:
Airbus եվրոպական կոնցեռնը Լե-Բուրժեում անցկացվող 53-րդ Փարիզյան ավիացիոն-տիեզերական սալոնում ներկայացրել է նեղֆյուզելյաժային հեռամայրուղային А321XLR (Xtra Long Range) նեղֆյուզելյաժային ինքնաթիռը:
Նոր Զելանդիայի Air New Zealand ավիաընկերությունն առաջին անգամ անօդաչու թռչող ապարատներ գործի կդնի քաղաքացիական ավիահանրանավերի տեխնիկական սպասարկման համար:
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի հետ բավական լուրջ իրարանցում է առաջացրել ՀՀ իշխանությունների ներսում: Առաջին հայացքից որևէ արտառոց իրավիճակ չենթադրող հանդիպումը, ինչպիսիք տեղի են ունենում ՀՀ-ում գտնվող տարբեր երկրների դեսպանների և ՀՀ նախկին նախագահների հետ, պարզվում է՝ խիստ նշանակալի ու էական է գործող իշխանությունների համար, որոնք արդեն քանի օր է՝ իրար հետևից, չեն ողջունում դեսպանի այդ քայլը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ջանքերով աշխարհում միջուկային զենքի թվաքանակը կրճատվում է, դրա հետ մեկտեղ այդ զենքն ունեցող երկրները շարունակում են այն արդիականացնել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Եվրոպայում գտնվող իր ռազմակայաններում կտեղաբաշխի M1A2 Abrams հիմնական մարտական տանկերի եւ M2 Bradley հետեւակի մարտական մեքենաների նոր վերափոխակներ՝ ցամաքային զորքին մատակարարումներն սկսելուց առաջ:
Եգիպտոսը եւ Եվրամիությունը ձեռնամուխ են լինում Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտական ազգային թանգարանի արդիականացման նախագծի համատեղ իրագործմանը:
Հնդկաստանի Բիհար նահանգում ուժեղ շոգերի պատճառով 70 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է չինական «Սինխուա» գործակալությունը: Օդերևութաբանները տեղեկացնում են, որ օդի ջերմաստիճանը նորմայի բարձր է եղել 5 աստիճանով:
Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին մահացել է:
Ֆրանսիա-Արցախ քաղաքային խորհուրդների գործակցության համաձայնագրերն անվավեր հայտարարող ֆրանսիական դատարանի որոշումը միանշանակ մեկնաբանություններով արձագանքելը քաղաքականորեն կարող է ճիշտ ընկալման համարժեք չլինել։
Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում ապրիլից սկսած զինված բախումների հետևանքով զոհվել է 691 մարդ:
«Չի կարելի նման բան ասել: Նման ձևակերպումներով վիրավորում են ֆրանսիացիներին: Էս դարում մի փորավարձով ո՞վ է խաբվում: Չեն հասկանո՞ւմ, որ վիրավորում են ֆրանսիական դատարանը: Հիմա մենք կարո՞ղ ենք ակնկալել, որ այս հայտարարություններից հետո բացասական արձագանք է լինելու, իհարկե, կարող ենք»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով զիջում է հինգ դեմոկրատների, որոնք կարող են նրա մրցակիցը դառնալ պետության ղեկավարի 2020 թվականի ընտրություններում:
«Մենք որևէ երկրի հետ հարաբերությունները չենք զարգացնում ի հաշիվ այլ երկրի հետ հարաբերությունների: Իրանը մեր գործընկերն է, մենք Իրանի հետ վաղուց ունենք ընդհանուր շահեր, Իրանի հետ աշխատում ենք, միևնույն ժամանակ մենք ունենք շատ լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ԱՄՆ-ը նույնպես մեր գործընկերն է, և Ռուսաստանը մեր դանակիցն է»:
Ալբանիայի նախագահ Իլիր Մետայի պաշտոնազրկման գործընթացը հանրապետությունում պաշտոնապես սկսվել է այն բանից հետո, երբ կառավարող Ալբանիայի սոցիալիստական կուսակցության պատգամավորական խումբը համապատասխան պահանջը հանձնել է խորհրդարանի մարմիններին: