ԵՄ-ն սահմանում Է Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը. Գերմանիայի արտգործնախարար

Եվրամիությունը սահմանում Է Իրանի դեմ պատժամիջոցների արդեն վեցերորդ փաթեթը՝ երկրում արձանագրված մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։

Այս մասին այսօր հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկը՝ ժամանելով ԵՄ երկրների իր պաշտոնակիցների հետ հանդիպմանը։ «Մենք այստեղ՝ Բրյուսելում, անշուշտ, կքննարկենք Իրանում տիրող իրավիճակը», – ​​ասել է նա։ «Եվ այստեղ մեզ համար կարևոր է հստակ հայտարարել, որ ոչ ոք չի կարող վեր կանգնել օրենքից:

Այս առնչությամբ մենք Բրյուսելում ընդունում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը պարզորշ ցույց է տալիս, որ մենք աչք չենք փակում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վրա, որոնք կատարում Է Իրանի վարչակարգը», – ասել է Բերբոքը։ Փետրվարի 20-ին ԵՄ խորհուրդն Իրանի վերաբերյալ սև ցուցակում Է ներառել 32 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց՝ այդ երկրում տեղ գտած մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով:

Տեսանյութեր

Լրահոս