Վլադիմիր Զելենսկին ծանոթացել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի շենքից, որը գտնվում է Կիեւի կենտրոնի Բանկովայա փողոցում, նոր շենք՝ «Ուկրաինայի տուն» տեղափոխվելու հայեցակարգին, որտեղ նախկինում եղել է Լենինի թանգարանը:
Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոստիկաններին կոչ է անում միանալ ցուցարարներին:
Թբիլիսիում ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:
Հոնկոնգի իշխանությունները մտահոգված են վայրի վարազների աճած գլխաքանակից, որոնք ավելի ու ավելի հաճախ են իջնում կանաչ բլուրներից եւ «հարձակումներ» սարքում մեգապոլիսի փողոցներում՝ առաջացնելով բնակիչների խուճապը:
«Այս ամենը տպավորություն է թողնում Ռուսաստանում, որ Քոչարյանի գործը շատ ձեռնտու է իշխանություններին՝ այն առումով, որ այն երկարի-երկարի, անընդհատ մոբիլիզացնեն կողմնակիցներին՝ փակելով կառուցողական ու գործնական աշխատանքի բացակայությունը։ Ընդհանուր տնտեսական իրավիճակը չի փոխում, սա է իրականությունը»։
Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 20-ին հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
ՀՀ արտգործանախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոն այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
«Այս դեպքն այն դեպքն է, իմ կարծիքով, երբ դիվանագետը պետք է առնվազն տեղյակ պահեր, էլ չեմ ասում՝ խնդրեր ԱԳՆ-ին նման հանդիպում կազմակերպելու համար: Այդպես են աշխատում քաղաքակիրթ երկրներում»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ քննարկել միջազգային անվտանգության հարցերը եւ երկկողմ հարաբերությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ընթացքում հայտարարել է, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հասկանա, որ ոչ թե կատակերգության, այլ ողբերգության մեջ է:
Քսանի խմբի՝ հունիսի 28-29-ը Օսակայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում գրեթե 32 հազար ոստիկաններ կապահովեն անվտանգությունը եւ կհետեւեն կարգուկանոնին:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդը դուրս է մնացել Պահպանողական կուսակցության առաջնորդի եւ Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնի համար պայքարից:
«Այս իրավիճակում, երբ ունենում են զոհեր, դժվար է ասել, թե կողմերն ինչ հաջողություններ կարող են արձանագրել հումանիտար նախագծերի իրականացման ուղղությամբ: Կարծում եմ՝ այս հանդիպման անցկացման ժամանակաշրջանը թելադրում է մի փոքր այլ օրակարգ՝ պետք է կարևորվեն խաղաղության պահպանմանն ուղղված ջանքերը, հրադադարի ամրապնդման մեխանիզմները»։
Հնդկաստանի՝ մեծությամբ վեցերորդ քաղաքը՝ Թամիլնադի նահանգի Չեննայը, մնացել է առանց ջրամատակարարման։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները պահանջել են խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի հրաժարականն այն բանից հետո, երբ Ուղղափառության միջխորհրդարանական ասոցիացիայի (ՈւՄԱ) նախագահ Սերգեյ Գավրիլովը Թբիլիսիում բացել է նստաշրջանը՝ զբաղեցնելով օրենսդիր մարմնի նախագահի աթոռը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Եգիպտոսի խորհրդարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ եգիպտական իշխանություններին հասցեագրված այն մեղադրանքները, թե իշխանությունները ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին՝ դրանք որակելով միջամտություն Կահիրեի ներքին գործերին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերում պատասխանում է ռուսաստանցիների հարցերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում:
Թուրքիայի ռազմաօդային ուժերում նախկինում ծառայած գեներալ-լեյտենանտ Էրդողան Քարաքուշը խոսել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած ճնշումների մասին։
Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով գերազանցել է 203 մլրդ դոլարը, ինչն ավելի բարձր է Կանադայի եւ Չինաստանի հետ ամերիկյան առեւտրի ցուցանիշներից:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունը եւ նրա տիկինը՝ Լի Սոլ Չժուն, անձամբ են Փհենյանի օդանավակայանում դիմավորել պետական այցով ժամանած ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինին եւ Չինաստանի առաջին տիկնոջը՝ Պեն Լիյուանին:
Ղազախստանում Ան-2 ինքնաթիռ է ընկել, օդաչուն զոհվել է, տուժել է երկու մարդ:
Առնվազն յոթ երեխա է անհայտ կորել խոշոր վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել Հնդկաստանի Ութար Փրադեշի հյուսիսային նահանգում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ G20-ի գագաթնաժողովում հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Ալբերտայի նահանգի (Կանադայի արեւմուտք) 9 հազարից ավելի բնակիչներ են հարկադրված եղել հեռանալ իրենց տներից անտառային հրդեհների պատճառով:
Նեւադայի նահանգում ռելսերից դուրս են ընկել այն գնացքի առնվազն 19 վագոնները, որը փոխադրում էր պայթյունավտանգ նյութեր, հրազեն եւ նռնակներ:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնն առաջատարն է Պահպանողական կուսակցության առաջնորդի համար քվեարկության երրորդ փուլի արդյունքներով:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Մերձավոր Արեւելք կուղարկի լրացուցիչ Patriot զենիթահրթիռային համալիրներ, անօդաչու թռչող ապարատներ եւ հետախուզական տվյալների հավաքման ինքնաթիռներ:
Ուկրաինայի բնակիչների կեսը գոհ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից, հարցման մասնակիցների եւս գրեթե 40 տոկոսն դեռեւս չի կարողացել ճշտել նրա նկատմամբ իր վերաբերմունքը:
Հնդկաստանի հյուսիս-արեւելքի Բիհարի նահանգում անոմալ տապից մահացածների թիվը հասել է 92-ի: