Սպիտակ տանը Ադրբեջանին ու Հայաստանին լարվածությունը թուլացնելու կոչ են արել

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբին Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել տարածաշրջանում իրավիճակը դեէսկալացնելու համար։

Ճեպազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ լրացել է Լաչինի միջանցքի արգելափակման 100-րդ օրը և հարցրել, թե ինչ դիրքորոշում ունի ԱՄՆ-ը կոնֆլիկտի վերաբերյալ և արդյոք երկրի համաևր մտահոգիչ է Լեռնային Ղարաբաղում ռուս զինվորականների ներկայությունը։

Հարցին ի պատասխան՝ Ջոն Քըրբին ասել է․ «Ես կասեմ այն, ինչ մենք ասել ենք նախկինում։ Մենք կողմերին դեէսկալացիայի կոչ ենք անում։ Մենք չենք ցանկանում որևէ բռնություն տեսնել, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար»։

ԼՂ-ում ռուս զինվորականների ներկայության վերաբերյալ հարցին Քըրբին չի պատասխանել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031