«Կապիտուլյա՛նտ, դու մեխի գլո՞ւխ ես. եթե 5-րդ շարասյուն է եղել, ինչո՞ւ դատված մարդ չկա». Հայկ Դերզյան
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանն այն կարծիքին է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որպեսզի առաջ տանի Ադրբեջանի շահը:
«Փաշինյանն ու տարբեր տրամաչափի պաշտոնյաներ հայտարարում են, որ իրենց գլխավոր խնդիրը ոչ թե Արցախի ժողովրդի ինքնորոշումն է, այլ Ադրբեջանի կազմում Արցախի բնակչության անվտանգությունը: Նման հղում անելով՝ իրենք հերթական խաղաթուղթն են տալիս Ադրբեջանին, որը նա օգտագործում է միջազգային հանրության շրջանակներում»,- 168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա անլուրջ է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե եթե Ռուսաստանը չի կարողանում ապահովել Արցախի անվտանգությունը, թող դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ միջազգային խաղաղապահներ ուղարկելու համար. «Սա խեղկատակություն է: Ռուս-արևմտյան այս հարաբերություններում Ռուսաստանը գնա-ասի՝ ես այսինչ երկրում չեմ կարողանում անվտանգություն ապահովել… Սա աբսուրդ է: Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բոլոր հոգեմետ դեղերն իրար է խառնում, օգտագործում է, դրանից հետո է նման հայտարարություններով հանդես գալիս»:
Անդրադառնալով բանակում 5-րդ շարասյան վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նա նկատեց. «Պատերազմի 3 տարին է շուտով լրանալու: Այդ երեք տարվա ընթացքում իրենց ասած 5-րդ շարասյունից քանի՞ հոգի է դատվել, քանի՞ հոգի է ձերբակալվել: Խոսքն այն զինվորականների մասին չէ, ովքեր 100-200 դոլարով ինֆորմացիա են փոխանցել: Իրենք հստակ քաղաքական հայտարարություն են արել, որ եղել է դավաճանություն: Հիմա հարց՝ այդ 5-րդ շարասյունն ո՞վ է, ինչո՞ւ երեք տարի ոչ ոք դատված չէ»:
Նրա խոսքով՝ Փաշինյանի հնչեցրած մեղադրանքները լսում են նաև զոհվածների, վիրավորների ծնողները, պատերազմի մասնակիցները. «Հենց այդ մարդիկ շատ լեգիտիմ իրավունք ունեն՝ գնան՝ վզից բռնեն այդ առաջին դեմքի, այդ կապիտուլյանտի, ու ասեն՝ տղա ջան, կապիտուլյանտ, դու մեխի գլո՞ւխ ես: Եթե նման բան եղել է, ինչո՞ւ մինչև հիմա դատված մարդ չկա, ինչո՞ւ անուններ չես տալիս: Ինչպե՞ս կարող էր, ժողովրդի լեզվով ասած՝ մի լևի մարդ հասնել առաջնագիծ ու քարոզչություն անել: Այնտեղ հրամանատար չկա՞ր, որ ասեր՝ տղա ջան, դու ո՞վ ես:
Երկրորդ՝ դա որտե՞ղ է եղել, ո՞ր հրամանատարների ներքո է եղել: Իհարկե, պարզ է այդ հայտարարության միտումը: Քարոզչության տեսանկյունից այդ 5-րդ շարասյուն արտահայտությունը նախկիններ, սևեր, թալանչիներ արտահայտությունների շարունակությունն է, ուղղակի 5-րդ շարասյուն ասելով՝ հասկանում են առողջ ընդդիմադիր ուժերին, ովքեր դեմ են իրեն, և ՌԴ իշխանություններին: Ի դեպ, 5-րդ շարասյուն արտահայտությունը շատ ակտիվ կիրառվում է նաև արևմտամետ գործիչների կողմից: Հիմա իրենք փորձում են մի կոնցեպտի մեջ դիտարկել դա: Եթե նկատել եք, որ ընդդիմությանը քննադատելու դեպքում շատ քաղաքացիներ նրանց ասում են՝ դուք մեխի գլո՞ւխ եք, որ ամեն ինչ ընդդիմության վրա եք գցում, դուք իշխանություն եք արդեն 5 տարի: Հիմա քավության նոխազ են սարքել Ռուսաստանին, ինչ լինում է՝ ասում են՝ Ռուսաստանն է մեղավոր: Ռուսաստանն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանը Արցախը Ադրբեջանի կազմում է ճանաչում: Ռուսաստանն է մեղավոր, որ չեն կարողանում նորմալ բանակցել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում