
Հորդանանի խորհրդարանը քվեարկել Է Իսրայելի դեսպանին արտաքսելու օգտին

Հորդանանի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Ամմանում Իսրայելի դեսպանին արտաքսելու օգտին։
Նման որոշման պատճառ է դարձել այն, որ Իսրայելի ֆինանսների նախարար, «Կրոնական սիոնիզմ» կուսակցության առաջնորդ Բեցալել Սմոտրիչն իր ելույթի ժամանակ ամբիոնին տեղադրել է Իսրայելի մի քարտեզ, որը ներառում էր Հորդանանի Հաշիմյան Թագավորության տարածքը և Պաղեստինի բռնազավթված տարածքները: Petra գործակալությունը նշում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ահմեդ Սաֆադին կառավարությանը կոչ է արել գործուն միջոցներ ձեռնարկել Իսրայելի ֆինանսների նախարարի հայտարարությունների և վարքի դեմ: