
ԱՄՆ-ն մինչև աշուն Ուկրաինային Abrams տանկեր կմատակարարի

Միացյալ Նահանգները պլանավորում է Ուկրաինային ավելի վաղ խոստացված Abrams տանկերը մատակարարել արդեն մինչև աշուն: Նման հայտարարություն է արել Պենտագոնի ներկայացուցիչ Փեթ Ռայդերը։
Ռայդերի խոսքով՝ մատակարարման ժամկետները կրճատելու համար Վաշինգտոնը որոշել է Կիևին փոխանցել M1A1 տանկի վերափոխված տարբերակը՝ ավելի ժամանակակից M1A2-ի փոխարեն:
Հարցին, թե ինչպիսին կլինի M1A2 վերափոխված տանկերի մատակարարման գրաֆիկը, Ռայդերը պատասխանել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն ի սկզբանե կոնկրետ ժամկետներ չի նախատեսել՝ ենթադրելով, որ Abrams-ի փոխանցման համար կպահանջվի ավելի քան մեկ տարի: Հունվարի վերջին ԱՄՆ իշխանությունները հայտարարել էին, որ Ուկրաինային կփոխանցեն Abrams-ի ժամանակակից տարբերակը՝ ընդամենը 31 տանկ։
Դեռ այն ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում ընդգծել էին, որ այդ տանկերը բավարար չեն ամերիկյան պահեստներում, և դրանք Ուկրաինային հանձնելու համար ամիսներ կպահանջվեն։