
Ուղիղ եթերի ժամանակ Սոլովյովի հյուրն ուշագնաց է եղել
Վլադիմիր Սոլովյովի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի ուղիղ եթերի ժամանակ հյուրերից մեկը կորցրել է գիտակցությունը: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան՝ «Россия-1» հեռուստաալիքի եթերում:
Կադրերում երևում է, թե ինչպես է «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի արևելագիտության դպրոցի ղեկավար Անդրեյ Կառնեևը զրույցի ընթացքում կորցնում գիտակցությունը: Տաղավարում գտնվող հյուրերը և հաղորդավար Սոլովյովը շտապում են օգնության և բժիշկ կանչում:
«Ուշագնացությունը կարճատև էր: Բժիշկները հետազոտել են Անդրեյ Կառնեևին, նրա հետ ամեն ինչ լավ է, նա տանն է», – գրել է Սոլովյովն իր Telegram ալիքում: