Բաժիններ՝

Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են Հալեպի օդանավակայանը

Իսրայելի զինված ուժերը մարտի լույս 22-ի գիշերը հրթիռակոծել են Հալեպի միջազգային օդանավակայանը:

«Չորեքշաբթի գիշերը՝ ժամը 3:55-ին, իսրայելական թշնամին Միջերկրական ծովի ուղղությունից՝ Լաթաքիայից արևմուտք, մի քանի հրթիռներով օդային ագրեսիա է իրականացրել՝ թիրախավորելով Հալեպի միջազգային օդանավակայանի մերձակայքը», – SANA-ին հայտնել է զինվորական աղբյուրը:

Իր հերթին Al Arabiya հեռուստաալիքը հաղորդում է, որ գնդակոծության պատճառով օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է։ Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ արձակվել Է չորս հրթիռ։

Պայթյունները լսվել են Հալեպում և Լաթաքիայում: Իսրայելի զինված ուժերը Հալեպի օդանավակայանին ավիահարված Էին հասցրել նաև մարտի 7-ին, ինչի պատճառով օդանավակայանը մի քանի օր չԷր գործել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս