Առաջիկայում կա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորություն. Արարատ Միրզոյան

Այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչպես կամփոփի իր այցը Մոսկվա, ինչ պայմանավորվածություններ կան, արդյո՞ք ակնկալում է հատուկ գործողություններ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։

Պատասխանելով պատգամավորի հարցերին՝ Արարատ Միրզոյանը ՌԴ այցը բավականին կառուցողական գնահատեց, ասաց, որ անկեղծ խոսակցություն է տեղի ունեցել իր և ՌԴ ԱԳ նախարարի միջև։

«Անդրադարձել ենք երկկողմ մշտական օրակարգի հարցերին և, բնականաբար, տարածաշրջանային հարցերին։ Անշուշտ, ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, իհարկե, ակնկալում ենք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որով պայմանավորվել են, որպեսզի այնտեղ հսկողություն սահմանեն ռուս խաղաղապահները։ Եվ ահա երկու երկրները՝ ՌԴ-ն և Ադրբեջանը, անելիքներ ունեն»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Կարդացեք նաև

Միաժամանակ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորություն կա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս