Բաժիններ՝

Գերմանիայում հանցագործություն են որակել Կիևին ուրանով արկեր ուղարկելու Մեծ Բրիտանիայի պլանները

Գերմանիայի Ձախ կուսակցության պատգամավոր Սառա Վագենկնեխտը «հանցագործություն» է որակել Ուկրաինային աղքատացված ուրանով արկեր փոխանցելու Բրիտանիայի պլանները և կոչ է արել ԳԴՀ-ի իշխանություններին հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում։

«Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրանով զինամթերքի մատակարարումը հանցագործություն է: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց օգտագործումն աղտոտում է շրջակա միջավայրը և քաղցկեղ է առաջացնում քաղաքացիական բնակչության և զինվորների շրջանում:

Ես կոչ եմ անում դաշնային կառավարությանը հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում», – գրել է Վագենկնեխտը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Անաբել Գոլդին հայտնել էր, որ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի աղքատացված ուրանով զինամթերք։ ,РИА Новости-ն գործակալությունը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Գոլդիի հայտարարությունը, նշել էր, որ Ռուսաստանն ստիպված կլինի արձագանքել, եթե հավաքական Արևմուտքն սկսի միջուկային բաղադրիչով զենք կիրառել, և որ Արևմուտքը «որոշել Է Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին կռվել ոչ թե խոսքով, այլ գործով»։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բրիտանական նախաձեռնությունը համարել է «ևս մեկ անցած աստիճան»՝ հավելելով, որ այդ աստիճաններն «ավելի ու ավելի են պակասում»։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել Է, որ Լոնդոնը կորցրել է կողմնորոշիչներն իր գործողությունների առումով և այն հարցում, թե «ինչպես են այդ գործողությունները խաթարում ռազմավարական կայունությունն ամբողջ աշխարհում»: Լավրովը հավելել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ոչ միայն ռիսկի դիմել, այլև՝ պատերազմական հանցագործությունների։

Ռազմական անվտանգության և սպառազինությունների նկատմամբ վերահսկողության շուրջ Վիեննայի բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը Գոլդիի խոսքերից հետո «РИА Новости»-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն «կորցրել է կապն իրականության հետ», իսկ անգլիացիներն իրենց գործողություններով ամենից առաջ հարվածի տակ կդնեն հասարակ ուկրաինացիներին: Դիվանագետը նաև նշել է, որ եթե ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկայի համար նման արկեր մատակարարվեն Կիևին և դրանք օգտագործվեն, ապա Մոսկվան համարժեք կարձագանքի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս