ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը

Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը:

Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Նա շնորհակալություն է հայտնել ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Աննա Մկրտչյանին՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 2-ամյակի առիթով տոնակատարության համար:

«Եվրամիությունը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանը, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի կառուցմանը: Մենք աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության»,-նշել է Կլաարը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031