Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով շուրջ 7 տասնյակ մարդ է վիրավորվել
Իրանի Խոյ շրջանում և քաղաքում մարտի 24-ի առավոտյան տեղի ունեցած 5,6 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 68 մարդ է վիրավորվել:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6:46-ին՝ օջախի 8 կմ խորությամբ: Ցնցումները զգացվել են հարևան խոշոր քաղաքներում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Ուրմիում, ինչպես նաև Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևելյան Ադրբեջան նահանգի մայրաքաղաք Թավրիզում։
Իրանի Կարմիր մահիկի կազմակերպության նախնական տվյալներով՝ 68 տուժածները բուժօգնության են դիմել հիվանդանոց։
Հաղորդվում է նաև, որ Խոյ շրջանի և հարևան Արևմտյան Ադրբեջան նահանգի Սալմաս շրջանի 7 գյուղերում շենքերի պատերին ճաքեր են առաջացել:
Mehr-ը հիշեցնում է, որ հունվարին Խոյ շրջանում ավելի հզոր երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով մի քանի մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ՝ վիրավորվել: