Էստոնիան ևս մեկ ռուս դիվանագետի հայտարարել Է «պերսոնա նոն գրատա»

Էստոնիան Ռուսաստանի դիվանագետներից մեկին պերսոնա նոն գրատա է հայտարարել, նա պետք է երկիրը լքի մինչև մարտի 29-ը: Նման հայտարարություն է տարածել Էստոնիայի արտգործնախարարությունը։

«Այսօր՝ մարտի 24-ին, Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատարին և դիվանագիտական ​​նոտա ներկայացրել դեսպանատան դիվանագիտական ​​աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին։ Նշված անձի գործունեությունը խախտել Է Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան», – ասվում Է Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

Դիվանագետը պետք է Էստոնիայից հեռանա մարտի 29-ից ոչ ուշ, ասվում է հաղորդագրության մեջ։ Ռուս դիվանագետը մեղադրվում է Էստոնիայում «անվտանգությունը խարխլելու» և «սահմանադրական կարգը» տապալելու գործում իբր մասնակցություն ունենալու մեջ՝ «քարոզչություն» տարածելու ճանապարհով։

Ավելի վաղ Էստոնիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Տիսլեր-Լավրենտևը հայտնել էր, որ Ռուսաստանը կրճատել է Տալլինում իր դեսպանատան աշխատողների թիվը, իսկ փետրվարին ՌԴ դեսպանը լքել է Էստոնիան։ ՌԴ ԱԳՆ-ից «РИА Новости»-ին հայտնել են, որ Մոսկվան կպատասխանի Էստոնիայից ևս մեկ ռուս դիվանագետի արտաքսմանը։

Տեսանյութեր

Լրահոս