Բաժիններ՝

Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով 600 մարդ է տարհանվել ութ քաղաքներից

Իսպանիայում անտառային խոշոր հրդեհի պատճառով Վալենսիայի Կաստելյոնի շրջանի ութ քաղաքներից տարհանվել է 600 մարդ, այդ թվում՝ տարեցների տանը ապրողներ:

Վալենսիայի նահանգի նախագահ Խոակին Պուիգը լրագրողներին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է մարտի 23-ին չոր եղանակի պատճառով և արդեն կլանել է շուրջ 1000 հեկտար տարածք։ Կրակի դեմ պայքարում են ավելի քան 600 հրշեջներ և զինվորականներ՝ օգտագործելով չորս ուղղաթիռ։ Պուիգի խոսքով՝ նահանգում անտառային հրդեհների սեզոնն սկսվել Է շատ վաղ:

Նա բացատրում է դա կլիմայի փոփոխությամբ և այն կարծիքն Է հայտնում, որ անտառային հրդեհները երկրում կարող են ամենամյա երևույթ դառնալ։

Իսպանական AEMET օդերևութաբանական ծառայությունը նշում է, որ «անբարենպաստ եղանակային պայմանները, հատկապես հաշվի առնելով տարվա վաղ շրջանը, նպաստել են կրակի արագ տարածմանը»:

Հրդեհի բռնկման ժամանակ օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի կազմել է շուրջ 25 աստիճան, իսկ հարաբերական խոնավությունն իջել է մինչև 30%-ից ցածր մակարդակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս