Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հռոմի ստատուտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կայացրած որոշումը և Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը։ Պեսկովը «Подъём» տելեգրամի ալիքին ասել է, որ Երևանը դեռևս չի հստակեցրել իր դիրքորոշումը։

«Դեռ ոչ։ Դա կքննարկենք մեր գործընկերների հետ»,- ասել է Պեսկովը։

Սահմանադրական դատարանը ճանաչել է սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031