![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենն ու Սունակը կհանդիպեն ապրիլի 11-ին Հյուսիսային Իռլանդիայում
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/befunky_collage_2023_04_09t114426_693.thumb_.jpg)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ապրիլի 11-ին Բելֆաստում կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին հայտնել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից:
Նշվում է, որ Բայդենի այցը համընկնում է Բելֆաստի համաձայնագրի ստորագրման 25-ամյակի հետ։
«Բելֆաստի համաձայնագիրը անհավանական պահ էր մեր երկրի պատմության մեջ։ Դա հզոր և բացառիկ օրինակ էր այն բանի, թե ինչպես մարդիկ կարող են անել աներևակայելին և ավելի լավ ապագա ստեղծել Հյուսիսային Իռլանդիայի համար», – ասվում է Սունակի հայտարարության մեջ: