Պեսկովը հայտարարել է Պուտինի ծրագրերի առթիվ Արևմուտքի «հիստերիկ արձագանքի» մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բելառուսում տակտիկական միջուկային զենք տեղակայելու որոշումը «հիստերիկ արձագանք» է առաջացրել Արևմուտքում։ Այս մասին հայտարարել է ռուսաստանյան առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է URA.RU-ն։
«Մենք չափազանց անզուսպ արձագանք ենք տեսնում կոլեկտիվ Արևմուտքի կողմից այն հայտարարություններին, որ արել է նախագահ Պուտինը․․․ Տվյալ դեպքում նրանք (Արևմուտքի երկրները – ծնթ․ URA.RU-ի) հակված են այդպիսի հիստերիկ արձագանքի Բելառուսի տարածքում տակտիկական միջուկային զենքի պահեստարաններ կառուցելու մեր ծրագրերի հանդեպ»,- ասել է Պեսկովը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման եթերում։
ՌԴ մամուլի քարտուղարը նաև նշել է, որ այս ամենով հանդերձ Արևմուտքը չի բարձրացնում Եվրոպայի երկրներում ամերիկյան միջուկային զենքի թեման։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վաղուց է առաջադրել իր երկրի տարածքում ռուսաստանյան տակտիկական միջուկային զենքի տեղակայման հնարավորության հարցը։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայված է տակտիկական միջուկային զենք կրելու ընդունակ10 ինքնաթիռ։