Երբ փաբի 1000 դրամանոց «խալյավշիկներն» այսօր դոլարային միլիոնատերեր են և ցինիկաբար շարունակում են խոսել ժողովրդի անունից. Նաիրա Զոհրաբյան

Լեգատում բրիտանական հետազոտական կենտրոնն այս տարի բարգավաճման ինդեքսում Հայաստանին հատկացրել է 61-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա 59-րդի փոխարեն:

Հայաստանի հետընթացը նկատելի է հատկապես  ինստիտուցիոնալ վստահության սանդղակում. եթե 2013 թվականին ինստիտուցիոնալ վստահության մակարդակով Հայաստանը համաշխարհային վարկանիշում զբաղեցնում էր 126-րդ տեղը, ապա 2023 թվականին 129-րդն է:

2013 թվականին բանկերի ու ֆինանսական հաստատությունների հանդեպ վստահության մակարդակով Հայաստանը 115-րդ տեղում էր, 2023-ին՝ 139-րդ,

2013 թվականին գործազրկության մակարդակով 152-րդ տեղում էր, 2023 թ.-ին՝ 159-րդ,

Կարդացեք նաև

2013 թվականին դատական ​​համակարգի և դատարանների նկատմամբ վստահության մակարդակով 138-րդ տեղում էր, 2023-ին՝ 150-րդ,

2013 թվականին կառավարության վստահության մակարդակով 133-րդն էր, 2023-ին՝ 146-րդը,

2013 թվականին բանակի հանդեպ վստահության մակարդակով 23-րդ տեղում գտնվող Հայաստանը 2023 թվականին 117-րդ տեղն է զբաղեցնում:

«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը բրիտանական հետազոտական կենտրոնի ներկայացրած այս ցուցիչները որակեց աղետալի՝ հատկապես բանակի, դատարանների, կառավարության և, առհասարակ, պետական համակարգի հանդեպ վստահության տեսանկյունից:

«Եվ այսքանից հետո իրենք փորձում են հանրությանը մոլորեցնել ԳՐԵԿՈ-ի՝ ինչ-որ թվերով: Իսկ երբ մանրամասն ուսումնասիրում ես ԳՐԵԿՈ-ի զեկույցը, որն օրերս ներկայացվում էր՝ որպես կոռուպցիայի դեմ հաղթանակ, ապա պարզում ես, որ առաջընթաց է գրանցվել է, ասենք, թրեյնինգների, դասընթացների առումով:

Այսինքն՝ երբ գալիս են մեր գլխին «լոլո են կարդում», թե ինչպես պետք է լինել ժողովրդավար, Հայաստանը լավ մասնակցել է դրանց. տուրիզմի գիծը լավ ապահովել են: Կամ՝ այնտեղ փող լվացող տարբեր եվրոպացիներ եկել են այստեղ, թրեյնինգներ են արել»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Հանրային, քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Լեգատումի զեկույցին նախորդած թե՛ ԱՄՆ Պետդեպի զեկույցը, որում դեռևս «մեղմորեն ապտակեցին» իշխանություններին՝ խոսելով համակարգային կոռուպցիայի մասին, թե՛ «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը և այլ կառույցներ արձանագրել են լրջագույն խնդիրներ:

«Այսինքն՝ մարդու իրավունքների, իշխանության հանդեպ վստահության առումով իրավիճակն այնքան ճգնաժամային է Հայաստանում, որ նույնիսկ Նիկոլի տերերն են արձանագրում:

Ընդամենը 2 ամիս առաջ Ստրասբուրգում մի զրույց եմ ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որն off-the-record ինձ ասել է՝ եթե ուղիղ եթերում Նիկոլն անգամ հայ զինվոր ուտի, մենք դա չենք դատապարտելու, որովհետև ինքը լավագույն գործիքն է, որը պետք է տարածաշրջանից դուրս մղի ՌԴ-ին, եթե այն, ինչ անում է Նիկոլը, դա արվեր նախկին իշխանություններից որևէ մեկի, օրինակ՝ Սերժի ժամանակ, կես ժամ հետո ՀՀ հարցով համազեկուցողները կլինեին Երևանում՝ զեկույց նախապատրաստելու, իսկ որպես առաջին քայլ՝ Հայաստանի պատվիրակությանը կզրկեինք ձայնի իրավունքից:

Ես ցիտում եմ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի:

Իսկ մեր զրույցի ժամանակ դեռ ԱԺ նախագահը չէր թքել քաղաքացու վրա, դեռ ՔՊ-ական ինչ-որ լպրծուններ հանձնաժողովի նիստում իրենց չէին պահել վերջին խուլիգանի նման,- ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ նկատելով,- Ուրեմն ինչքան ճգաժամային է վիճակը, որ նույնիսկ այսօր իրենց տերերն են արձանագրում այդ խախտումների, համակարգային կոռուպցիայի 1 տոկոսը: Երբ փաբի 1000 դրամանոց «խալյավշիկներն» այսօր դոլարային միլիոնատերեր են և ցինիկաբար շարունակում են խոսել ժողովրդի անունից, քաղաքացու վրա թքում են և ասում են՝ ունենք ժողովրդի մանդատը»:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանը հետըթաց էր արձանագրել Heritage Foundation«Տնտեսական ազատության ինդեքս 2022»-ում,  World Intellectual Property Organization-ի կողմից հրապարակված Global Innovation Index-ում,  «Transparency International» կազմակերպության, Amnesty International-ի և ԱՄՆ Պետդեպի զեկույցներում:

Տեսանյութեր

Լրահոս