Բաժիններ՝

Իսրայելը հարվածել է սիրիական ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան հրթիռակոծման

Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել սիրիական բանակի չորրորդ դիվիզիայի ռազմական համալիրին, ինչպես նաև ռադիոտեղորոշիչ համակարգերին և հրետանային դիրքերին՝ ի պատասխան Սիրիայից հրեական պետության տարածք հրթիռների արձակման, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությանը։

«Որոշ ժամանակ առաջ կործանիչները հավելյալ հարվածներ են հասցրել Սիրիայում թիրախներին, այդ թվում՝ Սիրիայի զինված ուժերի 4-րդ դիվիզիայի ռազմական համալիրին, ռազմական ռադիոտեղորոշիչ համակարգերին և սիրիական զինված ուժերի կողմից օգտագործվող հրետանային կետերին», – ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Դրանում ասվում է նաև, որ միջոցները ձեռնարկվել են սիրիական տարածքում անօդաչու սարքերի հարվածներից հետո, որոնցից հրթիռներ են արձակվել դեպի Իսրայելի տարածք։

Զինվորականները պնդել են, որ Սիրիան պատասխանատվություն է կրում իր տարածքում տեղի ունեցող բոլոր գործողությունների համար և ընդգծել, որ թույլ չեն տա Իսրայելի ինքնիշխանությունը խախտելու որևէ փորձ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս