![](/banners/BeFunky-design.jpg)
Իլոն Մասկը կայցելի Չինաստան. Bloomberg
![](https://168.am/wp-content/uploads/2023/04/1108238.jpg)
Ամերիկացի միլիարդատեր, Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկն ապրիլի 8-ին կայցելի Չինաստան։ Այս մասին հայտնում է Bloomberg -ը։
Մասկի առաջիկա ծրագրերից լավատեղյակ աղբյուրը հայտնել է, որ հայտնի գործարարը մտադիր է այցելել Շանհայում Tesla-ի գործարան, հանդիպել տեղական իշխանության ներկայացուցիչների հետ։
Tesla-ից չեն մեկնաբանել Իլոն Մասկի հնարավոր այցի մասին Bloomberg-ի հարցմանը։ Այդուհանդերձ, լրատվամիջոցը հատկապես ուշագրավ է համարում այցը վերջին շրջանում լարված Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին ֆոնին։
Ակնկալվում է, որ այցի ընթացքում Մասկին ուղեկցելու է Tesla-ի փոխնախագահ Թոմ Ժուն։