Մարսելում շենքի պայթյունից հետո փլատակներից 2 հոգու մարմին է հայտնաբերվել, կան անհետ կորածներ
Ըստ տեղի իշխանությունների՝ 6 մարդ դեռ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, տեղի ժամանակով ժամը 00:49-ին: Պայթյունի հստակ պատճառն առայժմ հայտնի չէ, սակայն քննիչները չեն բացառում գազի արտահոսքը:
Հարևան շենքերից 5 մարդ թեթև վնասվածքներ է ստացել, շուրջ 200 մարդ տարհանվել է: Հարևան շենքերից երկուսը մի քանի ժամ անց մասնակի փլուզվել են՝ առանց լրացուցիչ վնասվածքներ հասցնելու:
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 100 հրշեջ: Հրդեհը շարունակվել է ամբողջ կիրակի օրվա ընթացքում՝ դժվարացնելով փրկարարների աշխատանքը:
Տարհանված մարդկանց տեղավորելու համար իրենց դռներն են բացել տեղի մարզադահլիճը և երկու դպրոց:
Ապրիլի 9-ին դեպքի վայր է այցելել Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը:
Մարսելի փոխքաղաքապետ Յանիկ Օհանեսյանը լրագրողներին հայտնել է, որ մի քանի ականատես հաղորդել է «գազի կասկածելի հոտի