Բաժիններ՝

ՌԴ կառավարությունը հայտարարել է Վիետնամում ատոմակայան կառուցելու պատրաստակամության մասին

Ռուսաստանը պատրաստ է օգնել Վիետնամին ինչպես մեծ, այնպես էլ փոքր հզորությամբ ատոմակայանների կառուցման հարցում՝ վիետնամական կողմի համապատասխան խնդրանքով:
Հանոյում նման հայտարարություն է արել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չեռնիշենկոն Վիետնամի ատոմային ճյուղի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է այն կարևոր դերը, որը միջուկային էներգետիկան կարող է ունենալ Վիետնամի էներգետիկ ինքնիշխանության ապահովման գործում։

«Նման որոշման ընդունումը թույլ կտա Վիետնամին ընդհուպ մոտենալ կլիմայական չեզոքության նպատակին», – մեջբերում է նրա խոսքը «Интерфакс» գործակալությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930