Բաժիններ՝

Պուտինը Լուկաշենկոյին հրավիրել էր Կրեմլում գտնվող իր բնակարանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հրավիրել է Կրեմլում գտնվող իր բնակարան։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է lenta.ru-ն:

«Հրավիրել է… Այս անգամ, որքան գիտեմ, հրավիրել է։ Ես պարզապես չգիտեմ՝ կարելի է խոսել այդ մասին, թե ոչ, բայց ես արդեն ասել եմ դա»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Ավելի վաղ Պուտինը խոսել էր Կրեմլում բնակարանի առկայության մասին։ Նրա խոսքով՝ ինքը այնտեղ է հրավիրել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին. նրանք քննարկել են աշխարհում տիրող իրավիճակը։ Ինչպես պարզաբանել էր ՌԴ նախագահը, ինքը և իր գործընկերը զրուցել են բուխարու մոտ նստած և թեյ խմելիս։ Պուտինն ու Սի Ծինփինը քննարկել են համաշխարհային հարցերը։

Նշվում է, որ վերջին շրջանում ՌԴ ղեկավարը շատ ժամանակ է անցկացնում Կրելմի բնակարանում, որտեղ աշխատում է և շատ հաճախ՝ գիշերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս