Բաժիններ՝

Մենք մոբիլիզացրել ենք 1 միլիոն մարդ. Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան

Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ ուկրաինացիները պատրաստ են մինչև վերջին մարդը պայքարել Ռուսաստանի դեմ։ Պրիստայկոյի հայտարարությունները մեջբերում է Express թերթը։

«Մեր որոշումն այն է, որ ռուսները պետք է լքեն մեր հողերը, հետևաբար, մենք պետք է պայքարենք մինչև վերջին ռուսը, կամ, ցավոք, մինչև վերջին ուկրաինացին»,- ասել է դեսպանը։

Նա խոսել է 40 000 հոգանոց «գրոհային բրիգադների» մասին, որոնք պատրաստվում են ռուսների դեմ գարնանային հարձակման:

«Ով ասում է, որ այս բրիգադներում 40 հազար մարդ կա, ես կցանկանայի նշել, որ մենք մեկ միլիոն մարդ ենք մոբիլիզացրել», – նշել է նա։

Ուկրաինական կորուստների մասին հարցին ի պատասխան՝ դեսպանն ասել է հետևյալը.«Մեր քաղաքականությունն ի սկզբանե եղել է չքննարկել մեր կորուստները, երբ պատերազմն ավարտվի, մենք կհրապարենք դրանք, կարծում եմ, որ դա սարսափելի թիվ կլինի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս