Բաժիններ՝

Իրաքը դատապարտել է Թուրքիայի հարձակումը քաղաքացիական օդանավակայանի վրա

Իրաքի իշխանությունները պաշտոնական ներողություն են պահանջել Թուրքիայից Սուլեյմանիյա քաղաքի քաղաքացիական օդանավակայանի դեմ հարձակման համար։ Այս մասին ասվում է Իրաքի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ապրիլի 7-ին օդանավակայանի մոտակայքում պայթյուն է որոտացել, ինչի պատճառով բռնկվել է հրդեհ, որը հնարավոր է եղել կարճ ժամանակում մարել։ Միջադեպի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չեն եղել, սակայն արաբական կողմի աղբյուրների համաձայն՝ պայթյունի պատճառը թուրքական ԱԹՍ-ի հարձակումն է եղել։ Իրաքյան «Ալ-Հադաս» հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի պահին օդանավակայանի տարածքում կարող էր լինել Թուրքիայի դեմ գործող՝ քրդական «Ժողովրդավարական Սիրիայի ուժեր»-ի հրամանատար Մազլում Աբդին։

«Մենք խստորեն դատապարտում ենք այս հարձակումներն Իրաքի և նրա ինքնիշխանության դեմ, չկա որևէ իրավական հիմնավորում, որը թույլ կտա Թուրքիային շարունակել ահաբեկել քաղաքացիական բնակչությանը՝ պատճառաբանելով, թե իրաքյան հողի վրա կան իրենց դեմ գործող ուժեր»,- ասվում է Իրաքի նախագահականի «Թվիթեր»-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս