Բաժիններ՝

Բայդենը հանդես է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գործընթացի պարզեցման օգտին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության ընթացակարգի պարզեցման օգտին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ամերիկյան ղեկավարության աղբյուրին:

«Աղբյուրի տվյալներով՝ Բայդենը հանդես է գալիս այն բանի օգտին, որ Ուկրաինան ազատվի ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին մասնակցությունից: Դա նշանակում է, որ Կիևից չեն պահանջի մասնակցություն բազմամյա պլանին և ապացույցներ, որ երկիրը կատարել է անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումները պաշտպանության, տնտեսության և քաղաքականության ոլորտներում»,-գրում է «Էֆե» գործակալությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամերիկյան տեսանկյունից Կիևի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ակտուալ հարց կդառնա միայն ուկրաինական հակամարտության ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31