Ադրբեջանը պահանջում է նաև Գյումրին՝ թողնելով Երևանը՝ իր հարակից տարածքով. Կարեն Իգիթյան

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը կարող է դառնալ Ադրբեջանի համար իր խնդիրները լուծելու միջոց. օրինակ՝ Ադրբեջանի ղեկավարությունը պահանջում է լուծել, իրենց ձևակերպմամբ, խնդիրներիցմեկը՝ լուծարել Արցախի Պաշտպանության բանակը, ուստի այդ երկխոսությունը բխում է Ադրբեջանի, բայց և ոչ Ստեփանակերտի շահերից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ԱՄՆ-ի միջնորդությամբ Ստեփանակերտ-Բաքու երկխոսության և դրա հետևանքների մասին, նման տեսակետ հայտնեց տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր ԿարենԻգիթյանը: Նա նաև ընդգծեց՝ Արցախի իշխանությանը միայնակ Ադրբեջանի ղեկավարության հետ բանակցելու ուղարկելը խիստ վտանգավոր է, հատկապես, երբ Հայաստանը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտավորությունից՝ ստանձնած 2021 թվականի Կառավարության ծրագրով, ինչով ևս մեկ անգամ փաստվում է, որ ամենևին էլ նպատակն Արցախը պահելը չէ։

«Այս իշխանության առաջիննպատակն իշխանության մնալն է, երկրորդ նպատակը՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումն ու Ռուսաստանին մեր տարածաշրջանից հեռացնելը, ինչի հարցում Փաշինյանի իշխանությունն ունի Արևմուտքի աջակցությունը։ Ազգային շահի վրա հիմնված նպատակ այս իշխանության առաջ դրված չէ»,– ասաց Իգիթյանը՝ շարունակելով՝ ուշագրավ է, որ Ադրբեջանին հայկական պետության շահը զիջած, «տանք, միայն թե պատերազմ չլինի» կարգախոսով առաջնորդվող իշխանությունը չի կարողանում այդքան զիջումներից հետո հասնել իր հայտարարած խաղաղության պայմանագրի կնքմանը, քանզի Ադրբեջանը պահանջում է Երևանը։

Կարդացեք նաև

«Երբ Ադրբեջանն ասում է, որ 1919 թվականի քարտեզով ենք ցանկանում բանակցել, պետք է իմանալ, որ այդ թվականի քարտեզով Ադրբեջանն ուզում է ոչ միայն Սյունիքը, այլ նաև Գյումրին։ Այդ քարտեզով Ադրբեջանը ցանկանում է թողնել Երևանը՝ իր հարակից տարածքներով, ցանկանում է թողնել Երևան՝ բոլոր կողմերից շրջապատված ադրբեջանական զորքով։ Ադրբեջանը Հայաստանի համար ցանկանում է հասնել այն վիճակին, որում է հիմա շրջափակված Արցախը»,- ասաց Իգիթյանը։

Փորձագետի փոխանցմամբ՝ Արցախի պես շրջափակման մեջ չհայտնվելու համար անհրաժեշտ է բանակցողի փոփոխություն, ոչ միայն նրա համար, որ ներկայիս բանակցողը չի տիրապետում բանակցային նյութին՝ Արցախի հիմնախնդրին, այլ նաև, որ ներկա բանակցողը գնում է հայկական երկու պետությունները կործանելուճանապարհով, որովհետև իր առջև դրված նպատակներն են դա պահանջում։

«Իրենք մտածում են, որ Արցախը հանձնելուց հետո Արևմուտքն իրենց կօգնի Հայաստանում մնալ իշխանության, եթեչկարողանան պահպանել նաև29.800 քառակուսի կմ Հայաստանը, որովհետև Փաշինյանի համար ի՞նչ տարբերություն, թե որտեղի վարչապետն է ինքը. կարող է մնալ անգամԱդրբեջանի կողմից 1919 թվականի առաջ քաշած քարտեզի սահմաններով Հայաստանի վարչապետը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս