Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հաստատել Է Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիրը

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ուկրաինային ռազմական օգնության բազմամյա ծրագիրը և Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի ստեղծումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը:

«Այսօր դաշնակիցները համաձայնեցրել են երեք տարրերից բաղկացած փաթեթ՝ Ուկրաինան ՆԱՏՕ-ին մոտեցնելու համար: Առաջին տարրը բազմամյա ծրագիր է, որը կօգնի վերակառուցել Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության ոլորտը և խորհրդային ստանդարտներից անցնել ՆԱՏՕ-ի չափանիշներին: Երկրորդ տարրը Ուկրաինա-ՆԱՏՕ նոր խորհրդի ստեղծումն է՝ խորհրդակցությունների և որոշում կայացնելու ֆորում, որտեղ մենք հավասար կլինենք Կիևի հետ», -ասել է նա:

Սթոլթենբերգը հայտնել է, որ խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին՝ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս