ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ կմնա միջուկային դաշինք
                                    ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք, քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների վերաբերյալ հրապարակված հաղորդագրությունը:
«Քանի դեռ գոյություն ունի միջուկային զենք, ՆԱՏՕ-ն կմնա միջուկային դաշինք: ՆԱՏՕ-ի նպատակը բոլորի համար ավելի անվտանգ խաղաղությունն է, մենք ձգտում ենք անվտանգության միջավայր ստեղծել առանց միջուկային զենքի աշխարհի համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ընդ որում, կոմյունիկեի համաձայն, ՆԱՏՕ-ն հնարավորություն ունի այնպես անել, որ դաշինքի դեմ միջուկային զենքի կիրառման գինն անընդունելի լինի:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    